Սամվել Բաբայան. Իշխանությունների ու տղաների արանքում պետք է լինի հեղինակավոր միջնորդ. «7 օր»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆaravot.am-ը գրում է.
Հատված «7 օր»-ի հարցազրույցից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։
–Ստեղծված իրավիճակում ո՞րն եք տեսնում լուծումը։
–Հիմա պատային վիճակ է։ Տղաները հանձնվող չեն։ Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է թույլ չտա այդ արյունահեղությունը, իսկ դա հնարավոր է միայն առողջ քաղաքական ուժերի առաջնորդությամբ։ Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան նոր բախումներ։ Այսօր քաղաքական գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»։
Իշխանությունների ու տղաների արանքում պետք է լինի հեղինակավոր միջնորդ կամ արբիտր, իսկ այս պահին այդ միջնորդության հավաքական սուբյեկտը միայն ժողովուրդը կարող է լինել՝ իր համախմբվածությամբ ու հաստատակամությամբ։
Ժողովուրդը պետք է տեր կանգնի երկրին, այլապես ամեն ինչ կարող ենք կորցնել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ պարտավոր են ընդառաջ քայլ կատարել, քանի որ հիմա տղայականության պահը չէ։
Այսպես շարունակվել չի կարող։ Կրկնեմ՝ հայը հայի արյուն չպետք է թափի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում