Երեւանում կանխել են քոլեջի 16-ամյա ուսանողուհու ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիեւյան կամրջի վրա կանխել են Երեւանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ եւ հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել։
Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ եւ նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։
Փաստ առթիվ հետաքննություն է սկսվել։
Կայքի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երեւանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։