Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախապես պլանավորված էր, գիտակցաբար ենք արել եւ շատ ճիշտ ենք արել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կիրակի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում իրականացված գործողությունը շատերի մոտ մի շարք հարցեր է հարուցում՝ ծրագրվա՞ծ էր այն, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա երբվանի՞ց եւ ինչո՞ւ հատկապես որոշվեց նման գործողության դիմել հենց այս օրերին, Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հաջորդ օրը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի կառավարության հրաժարականը, իրենց զինակից ընկերներին, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի ազատությունը պահանջող ազատամարտիկները ներշնչվել են Թուրքիայում տեղի ունեցածից եւ փորձել նույնը կրկնել նաեւ մեր երկրում: Մինչ այս հարցերին պատասխանելը հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, հղում անելով մեր անանուն աղբյուրին, գրել էինք, որ շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ:

Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է եղել Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ, որը, ըստ տեղեկությունների, Նորքի հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Ծրագիրը, ըստ մեր աղբյուրի, հետեւյալն է եղել՝ «աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, եւ 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար՝ հարցրել էինք մեր աղբյուրին։

«Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք՝ ներողություն կխնդրեք այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»,-եղել էր նրա պատասխանը: Մեր կողմից հիշյալ տեղեկության հրապարակումից մոտ մեկ ամիս է անցել, եւ նկարագրված գործողությունը, փոքր-ինչ այլ սցենարով, տեղի ունեցավ կիրակի օրը: Վերը բարձրացված հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ Վարուժան Ավետիսյանից:

Նա կրկնեց, որ իրենց հիմնական պահանջը «ցեղասպան իշխանությունից» ազատվելն է, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը, որը, նրա խոսքով, համաժողովրդական, համապետական խնդիր է:

- Պարոն Ավետիսյան, արդեն մեկուկես օր է անցել ձեր կատարած գործողությունից: Իշխանության կողմից ձեր պահանջներին ընդառաջ որեւէ քայլ կատարվե՞լ է: Ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

- Մենք հասկանում ենք, որ մենք այսքանով այստեղ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսպիսով նա հրաժարական չի տա: Մենք նախաձեռնել ենք ապստամբություն, եւ մեր խումբն իր առաջ խնդիր է դրել այնպես անել, որ մեզ միանա նաեւ ամբողջ ժողովուրդը, եւ ամբողջական ժողովրդական շարժմամբ հասնենք այս իշխանության հեռացմանը: Մենք տեսնում ենք, որ ժողովրդի ակտիվ մասին ճնշում են, ամեն րոպե հետապնդում են, հալածում են, զանգվածային խուզարկություններ են կատարում, հարյուրներով ձերբակալում են եւ այլ մեթոդներով փորձում են ճնշում գործադրել մարդկանց վրա՝ իրենց ԿԳԲ-ական մեթոդներով։ Նաեւ տեսնում ենք, որ դիմադրությունը հետզհետե ուժեղանում է, այսինքն՝ այս պրոցեսը չի կարող ունենալ անկում: Եթե իրենք փորձեն վերջին հիմարությունն անել՝ գրոհել մեր դեմ, ապա դա կլինի իրենց վերջը, քանի որ, անկախ ելքից, թե մեզ հետ ինչ կպատահի, պրոցեսն արդեն ընդունելու է համազգային մասշտաբներ, քանի որ բոլորն այն կարծիքին են, որ այլեւս նման վիճակում ապրել հնարավոր չէ, եւ միակ ելքը զինված դիմադրությունն է:

- Եկեք բացենք փակագծերը, Ձեր խոսքերից հետեւում է, որ եթե փորձ արվի ուժ գործադրել, դուք զե՞նք կկիրառեք ոստիկանների նկատմամբ:

- Մենք կդիմադրենք մինչեւ վերջ, եթե հարձակվեն մեր վրա, եւ ծանր, շատ ծանր հետեւանքներ կունենա այդ դիմադրությունը: Նույնիսկ եթե լինի մեր բոլորի կյանքի գնով:

- Պրն. Ավետիսյան, սա պլանավորվա՞ծ գործողություն էր, թե՞ սպոնտան որոշում:

- Մենք նման մտադրություն ունեինք, նախապես պլանավորված էր, անշուշտ, եւ գիտակցաբար ենք դա արել եւ շատ ճիշտ ենք արել, որ արել ենք, եւ կոչ ենք անում, որ մեր ամբողջ ժողովուրդը զենք վերցնի եւ ոչնչացնի այս ապազգային եւ հակամարդ ռեժիմը: Դա ժողովրդի սրբազան իրավունքն է՝ դիմել ապստամբության՝ կեղեքիչներից եւ իշխանությունը յուրացնողներից ազատվելու համար: Նաեւ ազգային անվտանգության խնդիր է, այլ ոչ միայն անձի արժանապատվության խնդիր, որովհետեւ այս ռեժիմը ոչ միայն կեղեքիչ է, այլ նաեւ ցեղասպանության է ենթարկում մեր ժողովրդին, ստիպում իր գործողություններով արտագաղթել, ծայրահեղ աղքատության վիճակի է հասցրել եւ ուղղակի արդարության ճգնաժամ է ձեւավորել երկրում: Ինչ ուզում՝ անում են մարդկանց հետ: Եվ այս ամենին գումարվեց նաեւ Արցախի խնդրի այս չարաբաստիկ տարբերակով նորացումը, որ, փաստորեն, ազատագրված տարածքները հանձնելու դիմաց Սերժիկ Սարգսյանն ուզում է իր փտած աթոռը պահել։ Իսկ այդ տարածքները, բացի այն, որ ազատագրվել են հայ զինվորի եւ քաղաքացու արյունով եւ պայքարով, միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ առանց դրա Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող: Քանի որ դրանից հետո ոչ միայն Արցախը կկորցնենք, այլ նաեւ Հայաստանը: Հիմա եթե այդ մարդը հանուն իր աթոռի զոհասեղանին է դնում Հայաստանը, ուրեմն այդ մարդուն պիտի զոհաբերել՝ իր բանդայի հետ միասին, ուրիշ տարբերակ չկա:

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց կիրակի՝ հուլիսի 17-ին դիմել նման քայլի:

- Այդ օրն էր հարմար մարտավարական առումով:

- Իսկ գուցե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փո՞րձը ներշնչեց ձեզ գնալ նման գործողության: Ոմանք անգամ ավելի խորը կապ են տեսնում այդ երկու փորձերի միջեւ։

- Դա բացարձակ կապ չունի մեր որոշման հետ:

- Պարոն Ավետիսյան, մամուլում տարբեր փորձագետներ եւ գործիչներ կարծիք են հայտնում, որ դուք ուղղորդվում եք դրսի ուժերի, մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից: Արդյո՞ք ձեզ ուղղորդում, սատարում է որեւէ ուժ:

- Նախ գաղտնիք չէ, թե ովքեր են մի փոր հացով Սերժիկին ծառայող մեկնաբան, քաղաքագետ կամ լրագրող կոչեցյալները: Իսկ թե այդ մտավորական հարճերը մեր մասին ինչ կասեն կամ չեն ասի, մեզ բացարձակապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է ժողովրդի կարծիքը: Ինչ վերաբերում է ռուսական աջակցություն ստանալ-չստանալուն, ապա Հայաստանին ՌԴ-ի կամակատարը դարձրել է Սերժիկ Սարգսյանը: Եթե մենք նրան վռնդելու նպատակ ունենք, ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանի աջակցությունը վայելել կամ առհասարակ որեւէ արտաքին ուժի: Ինչի՞ մասին է խոսքը, եթե մենք հայաստանակենտրոնության սկզբունքի ջատագովներն ենք: Մի՛ լսեք Սերժիկին ծառայող բանսարկուներին:

- Մի հարց էլ՝ կապված ձեր զինված լինելու հետ: Դուք զինվա՞ծ եք մուտք գործել ոստիկանություն, եւ որտեղի՞ց ձեզ այդ զենքերը: Փաստորեն, երբ ժամանակ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ձեր մյուս համախոհ ընկերներին ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ կապված մեղադրանք առաջադրվեց, դա այնքան էլ հիմնազուրկ չէր:

- Անշուշտ, զինված ենք եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից, ասեմ հետեւյալը՝ եթե այս բանդայի եւ մյուս ակնհայտ բանդիտների զենքերի վերաբերյալ հարցերը լուծվեն, եւ որոշվի, բացահայտվի, թե որտեղից նրանց եւ մյուս սրիկա հանցագործներին այդքան զենք, այդ ժամանակ մենք այդ հարցի պատասխանը կտանք: Մենք մեր հայրենիքն ազատագրելու հարցն ենք լուծում, լավ ենք արել, շատ ճիշտ ենք արել, որտեղից որ հնարավոր է եղել, ճարել ենք, հայթայթել ենք եւ արել ենք: Եվ կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին, որ բոլոր հնարավոր միջոցներով զենք ձեռք բերեն եւ դուրս գան այս ռեժիմի դեմ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներ
Ամենադիտված