Էրդողանի հաղթանակի պատվին Թուրքիայում հասարակական տրանսպորտը շարունակում է անվճար լինել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ամենախոշոր Ստամբուլ եւ Անկարայում հասարակական տրանսպորտն այդ թվում մետրոն ու լաստանավերը շարունակելու են մինչեւ հուլիսի 25-ը անվճար սպասարկել քաղաքացիներին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15-ին սկսված հեղաշրջման փորձից հետո հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերը հետաձգել են։
Նշվում է, որ մետրոն ու Ստամբուլի երկու հատվածների միջեւ փոխադրումն իրականացնող լաստանավերը եւս անվճար են լինելու։