Լոռիում 80-ամյա կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել. նրան որդին է հայտնաբերել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի 12-րդ փողոցի տներից մեկում կնոջ դի կա կախված։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները տան տանիքում՝ առաստաղի փայտից հակի պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի՝ 80-ամյա Մ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։
Կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։