Որոնք են հորոսկոպի 4 ամենահզոր նշանները
ՖՈՏՈԽոյ
Խոյերը լի են կենսական էներգիայով: Նրանք արկածասեր են, չեն վախենում և սիրում են ռիսկի դիմել: Նրանք ունակ են իրենք իրենց պաշտպանելու և շատ համարձակ են: Համառ են և իմպուլսիվ:
Հայտնի Խոյեր՝ Չարլի Չապլին, Լեդի Գագա, Ռենե Դեկարտ, Յոհան Սեբաստիան Բախ։
Կարիճ
Կարիճները ոչնչի առաջ կանգ չեն առնի իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք վտանգավոր հակառակորդներ են: Նրանք բավականին ինքնահավան են և կոպիտ: Սիրային հարաբերություններում շատ կրքոտ են: Վստահություն, հաստատակամություն, նպատակասլացություն․ ահա նրանց գլխավոր հատկանիշները:
Հայտնի Կարիճներ՝ Պաբլո Պիկասո, Լեոնարդո դի Կապրիո, Ռայան Գոսլինգ, Քեթի Փերի։
Խեցգետին
Խեցգետինները հիմնվում են իրենց զգացողությունների վրա: Նրանց մոտ շատ լավ է զարգացած ինտուիցիան, ինչի շնորհիվ նրանք կարողանում են հաջողություններ գրանցել: Խեցգետինները շատ պահանջկոտ են:
Հայտնի Խեցգետիններ՝ Գուստավ Կլիմտ, Հուլիոս Կեսար, Ջորջ Բուշ, արքայազն Ուիլիամ։
Առյուծ
Առյուծներն ի ծնե առաջնորդներ են: Հզորությունը նրանց արյան մեջ է: Նրանք մշտապես դոմինանտում են, քանի որ այլ կերպ պարզապես չեն կարողանում: Նրանք շատ խարիզմատիկ են և համառ: Հաճախ լինում են չափից դուրս հպարտ և անգամ մեծամիտ:
Հայտնի Առյուծներ՝ Բարաք Օբամա, Էնդի Ուորհոլ, Մադոննա, Լուի Արմսթրոնգ։