6 ամսում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել շուրջ 20 հազար մարդ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 719 ուղեւոր: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղեւոր, իսկ ժամանել՝ 410 հազարը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է շուրջ 11 հազար ուղեւորով: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երեւույթն է տեղի ունեցել. ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով:
Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղեւոր, այս տարի ընդամենը 7 հազար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում