Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան

ՖՈՏՈ
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Մովսես Երեմյանը, ով այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
 
- Մովսես, երկար ժամանակ էր, որ Ձեզ էկրաններին չէինք տեսնում, ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը:
 
- Ճիշտ եք, որոշ ժամանակ ոչ մի տեղ չէի նկրահանվում, քանի որ նոր էի ամուսնացել եւ ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջս հետ: Բացի այդ կենտրոնացած էի պարի վրա, այս ընթացքում ես ու կինս մեր փոքրիկ խումբը բացեցինք, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք: Մենք այնպես ենք դասավորել, որ ողջ օրը միասին լինենք՝ օրը 24 ժամ:
 
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք չեղարկել էկրանային դադարը:
 
- Առաջարկ ստացա Դիանա Գրիգորյանից մարմնավորել նոր հեռուստասերիալի գլխավոր հերոսին: Հետո կարդալով սցենարն ու ծանոթանալով կերպարիս՝ որոշեի համաձայնել, քանի որ ամեն ինչ գոհացնող էր: Ուրախ եմ նաեւ, որ աշխատում եմ մի թիմում, որտեղ առողջ մթնոլորտ է, կա փոխադարձ հարգանք եւ արդյունավետ աշխատանք ստեղծելու մեծ ոգեւորություն:
 
- Ձեր հերոսի հետ նմանություններ ունե՞ք:
 
- Մեծ հաշվով բնավորության իմաստով նմանություններ չունենք, բայց ինչպես յուրաքանչյուր դեպքում, դերասանն իր հերոսներին որոշ բաներ է տալիս, որը չկա սցենարում: Իմ կերպարին տվել եմ իմ շարժուձեը, քայլվածքը, միմիկաները. Այս առումով նման ենք:
 
- Մովսես, դուք դաշտում փորձ ունեք, սակայն Ձեր խաղընկերուհիները՝ կինն ու Ռոզա Ֆիլբերգը, չունեն նկարահանվելու փորձ: Միմյանց կարողանո՞ւմ եք հեշտ հասկանալ:
 
- Կինս ԱՄՆ-ում դերասանի վարպետություն է ուսումնասիրել, նա մասնագիտությամբ դերասանուհի է, պարզապես նկարահանվելու փորձ չուներ: Իր գիտելիքների շնորհիվ կարողանում է նաեւ կադրում իրեն ճիշտ դրսեւորել, հետեւաբար ոչ մի խնդիր չենք ունենում, նրա հետ շատ հեշտ է: Ռոզան էլ, ճիշտ է, որպես դերասանուհի փորձ չունի, բայց շատ աշխատասեր է ու ամեն ինչ անում է լավ արդյունքի համար: Երկուսի դեպքում էլ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
 
- Իսկ անհարմարություն կամ կաշկանդվածություն չե՞ք զգում կնոջ հետ խաղալիս, հատկապես, որ ֆիլմում կարծես թե Ձեր սիրային գիծը նրա հետ չի զրգանալու:
 
- Թե ֆիլմն ինչպես կզարգանա, ինքս էլ չգիտեմ: Սկզբում ես էլ էի կարծում, որ դժվար կլինի կնոջս հետ խաղալը, բայց ամեն իչ զարմանալի հեշտ է ստացվում: Կաշկանդվածություն չկա, երկուսս էլ կարողանում ենք նկարահանման հրապարակում մի կողմ թողնել անձնականը, բայց նաեւ միմյանց համար շատ ցավել եւ հոգ տանել: Ամեն ինչ հրաշալի է, ինչպես բոլոր հարցերում, մենք իրար շատ լավ ենք զգում ու հասկանում:
 
- Մովսես, ի դեպ, վերջերս լուրեր տարածվեցին, թե Աննան հղի է, եւ դուք պատրաստվում եք ծնողներ դառնալ: Այս մասով այդպես էլ մեկնաբանություն չեք տվել. Հերքում կամ հաստատում կանե՞ք:
 
- Հերքում եմ, մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց Աստծո կամոք, շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ: Այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք աշխատանքի վրա, սակայն, եթե արժանանանք այդ օրհնությանը, ամենաերջանիկը կլինենք:
 
-  Բացի «Նռան հատիկը» հեռուստասերիալից, այլ ծրագրեր ու առաջարկներ ունե՞ք:
 
- Վերջերս նկարահանվել եմ «Վերջին գործարք» 25 մասանի ֆիլմում, որը շուտով կհեռարձակվի, բայց այդ մասին դեռեւս ոչինչ չեմ կարող հայտնել:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը
Ամենադիտված