Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչև 300 դրամի. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել, և դրա պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում այս տարի երաշտի պատճառով բերքը լավ չի եղել:
Մասնավորապես՝ գյուղմթերքների հետ կապված խնդիրներ կան 60-միլիոնանոց Թուրքիայում, որն իր կարտոֆիլի պահանջարկը լրացնելու համար գնումներ է կատարում հարևան երկրներից: Հայ մասնագետները պնդում են, որ հայկական կարտոֆիլը կարող է բարձր գներով վաճառվել ՌԴ-ում կամ Վրաստանում, այնտեղից էլ կարող է արտահանվել Թուրքիա: Դա նշանակում է, որ այս տարի հայ սպառողը կարտոֆիլի համար ևս թանկ է վճարելու:
Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին արդեն Վրաստան կարտոֆիլ է արտահանվում 130-150 դրամի սահմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ հունվար-փետրվարին ներքին շուկայում դրա գինը կարող է հասնել մինչև 300 դրամի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: