Հայ աստղեր, ովքեր հարսանիքների մշտական հյուրերն են (լուսանկարներ)
ՖՈՏՈՎերջերս հայ երգիչ- երգչուհիների նոր մոլուցքը հայկական հարսանիքներին իրենց մշտական տեղն ապահովվելն է դարձել։ Շատերը նույնիսկ հատուկ այդ նպատակով պարբերաբար թարմացնում են իրենց երգացանկը։
Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում այն հայ աստղերին, ովքեր իրենց մշտական պատվավոր տեղն են զբաղենում հայկական հարսանիքներում։
Քրիստինե Պեպելյան։ Երգչուհու ուրույն ու յուրահատուկ նուրբ երգացանկը բոլոր հնարավորություններն ապահովում է հարսանիքներում ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելու համար։
Արամե։ Էլ ինչ քավորի կենաց առանց երգչի Քավոր ջան երգի։
Թաթա։ Երգչի ամբողջ երգացանկը միջոցառման ողջ ընթացքում պարելու ու ուրախ մթնոլորտ ապահովվելու համար է։
Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հարսանիքների մշտական պարացնողներն են։
Միհրան Ծառուկյան։ Երգիչը ամեն ինչ անում է հարսանեկան միջոցառումներին իր տեղն ապահովվելու համար, ու նրա մոտ արդեն լավ է ստացվում։
Սոնա Շահգելդյանն էլ իր Հարսի շոր երգով նոր ամուսնացող աղջիկների տան հյուրն է։