Հրապարակվել է լրագրող Պավել Շերեմետի մեքենայի պայթյունի պահը ֆիքսած տեսանյութը
ՎԻԴԵՈՀրապարակվել է լրագրող Պավել Շերեմետի մեքենայի պայթյունի պահը տեսագրած տեսանյութը։ Այս մասին հայտնում է «Օբոզրեվատել» ուկրաինական պարբերականը։
Շերեմետը զոհվել էր հուլիսի 20-ի առավոտյան մեքենայի պայթյունից։ Միջադեպը տեղի է ունեցել Կիեւում։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Ուկրաինայի ՆԳՆ–ից հայտնել են, որ ինքնաշեն ռումբի պայթյունի հզորությունը կազմել է 400-600 գրամ տրոտիլ։