Հոկտեմբերի 27-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Իսկական ժամանակն է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Ներընտանեկան հարաբերությունները գերազանց կլինեն: Ստիպված կլինիեք կարևոր որոշում կայացնել, բայց մի շտապեք վերջնական որոշում կայացնելու հարցում:
Ցուլ
Փորձեք այսօր ոչ մի լուրջ գործ չպլանավորել ու չանել: Հնարավոր է, որ հիասթափվեք ու այլևս երբեք չփորձեք անել այն, ինչ մտածեքլ ենք, այնպես որ զինվեք համբերությամբ:
Երկվորյակ
Հին ընկերների օգնության ու աջակցության կարիք կզգաք: Մարդկանց հետ շփման մեջ համբերատար ու նուրբ եղեք, հակառակ դեպքում կարժանանաք կոպիտ վերաբերմունքի:
Խեցգետին
Վեճերն ու կոնֆլիկտները բացառված չեն և եթե անզուսպ լինեք, չկառավարեք ձեր զգացմունքները, վեճի պատճառ հենց դուք կհանդիսանաք:
Առյուծ
Հարաբերություններ պարզելու համար լավագույն օրը չէ: Օրը արագ կանցնի: Ժամանակը ճիշտ դասավորեք և ամեն ինչ կհասցնեք:
Կույս
Ճակատագրական փոփոխություն է սպասվում: Հաճելի անակնկալները կուղեկցեն ողջ օրվա ընթացքում:
Կշեռք
Հանգիստ ու հանդարտ օր է սպասվում: Ոչ մի հաճելի կամ տհաճ անակնկալ չի լինի, այնպես որ փորձեք վայելել ստաբիլ վիճակը:
Կարիճ
Հաճելի օր է սպասվում: Ողջ օրը ձեզ կուղեկցի բարձր տրամադրությունը: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին:
Աղեղնավոր
Հանգիստ օրը կփորձեն խաթարել ձեր շրջապատի անհավասարակշիռ մարդիկ: Փորձեք չշփվել նրանց հետ և ամեն ինչ նորմալ կլինի:
Այծեղջյուր
Շատ բեղմնավոր օր է սպասվում: Բոլոր գործերը ու ծրագրերը կընթանան հաջող: Եթե միայնակ եք, բացառված չէ կյանքի կեսին հանդիպելը:
Ջրհոս
Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են ձևանալ այն, ինչ չեն: Զգույշ եղեք երկերեսանի մարդկանցից, փորձեք թացը չորից տարբերակել:
Ձկներ
Հին ծանոթից կամ ընկերոջից նորություն կսանաք, ինչը ձեզ շատ կուրաղացնի: Դրական օր է, զբոսնեք, լավ միջավայրում ժամանակ անցկացրեք, հանգստացեք: