Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել ցավը». Լիլի Էլբակյանը` վաղամեռիկ եղբոր մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Օրեր առաջ Հանրայինով եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդման` Էդգար Էլբակյան կրտսերին նվիրված թողարկումը։ Tert.am Life–ն արդեն հայտնել է, որ դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով լույս կտեսնի Էդգար Էլբակյան կրտսերի երգերի ձայնասկավառակը։

 

Էլբակյանների ընտանիքի համար 18 տարեկանում Էդգարին կորցնելն անհաղթահարելի ցավ է մինչև օրս։ Դա է պատճառը, որ նրանք չեն խոսել կորստյան մասին։ Աննա և Արմեն Էլբակյանները շնորհակալություն հայտնեցին Էդգարի գործերին նոր շունչ տալու համար, սակայն այս թեմայով խոսել չկարողացան։ Tert.am Life–ը զրուցել է Էդգարի քրոջ` դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, որը եղբորը կորցրել է, երբ դպրոցական էր` 8–րդ դասարան։

 

«Ես ու Էդգարը միասին ենք մեծացել, նա եղել է իմ օրինակը։ Ինքը նվագում էր, ես էլ էի նվագում, գրում էր, ես էլ էի գրում, երգում էր, ես էլ էի երգում։ Իրեն կորցնելն անբացատելի ցավ էր։ Ես ուղղակի մեծացա։ Մինչև հիմա, երբ քույր ու եղբայր եմ տեսնում, լաց եմ լինում։ Երբ երեխաներս վիճում են, ասում եմ` իրար գնահատեք, պահեք։ Մենք շատ կապված էինք և շատ էինք սիրում իրար։ Այդ ցավը երբեք չի մոռացվել, ուղղակի իմ ծնողները որոշում ունեին`իրենց ցավն ուրիշների վրա «չփաթաթել»։ Մենք նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել այդ ցավը, որպեսզի իրար խնայենք։ Այն, ինչ մենք զգում ենք, ամեն մեկս ապրում ենք մեզ համար։ Կան բաներ, որոնք դժվար է անել, որովհետև դու ամեն անգամ վերապրում ես ցավը։ Մայրիկս Էդգարից հետո նույնիսկ նկարները չէր նայել, այդ օրը նայեց... Մեր միակ մխիթարությունն այն է, որ դեռ հանդիպելու ենք, այս կյանքով ամեն ինչ չի ավարտվում։ Էդգարը, կարծես, ժամանակին հավասար չապրեր, անընդհատ  շտապում էր, կարծես, ուշանար, միգուցե, ինչ–որ բան էր զգում։ Միշտ հարցնում էր, որ մահանամ, ի՞նչ կանեք։ Ինքը 18 տարիների ընթացքում ապրեց այն, ինչ մարդիկ ամբողջ կյանքում չեն ապրում»,– ասաց դերասանուհին։

 

 

Լիլին նշեց, որ այս նախագծի իրականացումը շատ է կարևորում, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել եղբորը, այս նախագծից հետո կճանաչեն։

 

«Ստեփանը միշտ ասում էր, որ նման նախագիծ անելու ցանկություն ունի, սակայն իրականացումն անսպասելի էր մեզ համար։ Այս ամենը մեզ համար շատ էմոցիոնալ էր։ «Երգ երգոցի» նկարահանման օրը տպավորություն էր, կարծես, նույն թաղման օրը լիներ, նույն մարդիկ էին հավաքվել... Շատ ոգևորիչ ու կարևոր է այս երգերի ծնունդը։ Էդգարը շատ փոքր տարիքում է գրել սրանք, շատ հետաքրքիր տեքստեր կան։ Սրանք այնպիսի երգեր են, որոնք պիտի ապրեին իրենց կյանքը, սակայն չկար գործիքավորումը։ Ստեփանը հրաշալի աշխատանք է արել։ Նա դա իր պարտքն էր համարում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ նա վերադարձրել է մեզ Էդգարին։ Ես ուզում էի Էդգարի գրած գործերի հիման վրա ներկայացում բեմադրել, սակայն դեռ չեմ կարողանում։ 4 անգամ մոտեցել եմ այդ գործին ու չեմ կարողացել, ներսից ինչ–որ բան խանգարել է...»,– ասաց նա։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը
Ամենադիտված