«Զվյոզդը տարած» 10 աստղեր, ովքեր այլևս ոչ մի ասելիք չունեն (ֆոտո)
ՖՈՏՈԱստղային հիվանդությունը շոու բիզնեսի մեդալի հակառակ կողմն է։ Մարդիկ սպասելի, թե անսպասելի դառնում են հայտնի, ձեռք են բերում երկրպագուներ ու իրենց հետ տարօրինակ մետամարֆոզներ են սկսվում կատարվել, որոնց արդյունքում մի ինչ ոոր պահի այդ աստղը իրեն ինչ որ գերմարդկային ու վեհ էակ է զգում, որը մի քանի գլուխ բարձր է սովորական մահկանացուներից։
Սրանից ոմանք կարողանում են խուսափել, ոմանց մոտ էլ այն սուր չի արտահայտվում, բայց եթե աստղի <<զվյոզդը տանում>> է, ապա դա բերում է երկու բանի․ աստղը դառնում է անտանելի տհաճ ու գոռոզ և կորցնում է իր երբեմնի ստեղծարարությունն ու տաղանդը, իսկ որպես դրա հետևանք՝ նաև ասելիքը։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում 10 հայրենական աստղերի, ովքեր վաղուց արդեն ոչ մի նոր ասելիք չունեն և ում անտանելի տարել է աստղայինը։
10․ Դավիթ Աղաջանյան
Դավիթը անսպասելիորեն հայտնվեց <<Ֆուլ Հաուս>> սիթքոմում, որտեղ ստացավ երկրորդական դեր, բայց կարճ ժամանակ անց, նա դուրս մնաց շոուից՝ երևի թե ավելի սպասելի, քան նրա այնտեղ հայտնվելն էր։ Ու թեև նրա փառքի ժամը կարճ էր, փառքն էլ՝ հարաբերական, Դավիթի զվոյզդը հասցրեց տանել։ Հիմա նա կարծես թե ոչ մի լուրջ գործ չունի ձեռքի տակ, <<Ֆուլ Հաուսում>> էլ աստղեր չէր որսում երկքից, բայց այնպես է իրեն պահում, ասես առաջին մեծության հոլիվուդյան աստղ է։
9․ Եվա Ռիվաս
Եվա Ռիվասի աստղային ժամը աղմկոտ էր, բայց կարճատև։ Նա աղմուկով մտավ մեր էստրադա, գնաց Եվրոտեսիլ, միջակ ցուցանիշներով վերադարձավ ու․․․ ու էլ ոչ մի դիտարժան բան մի քանի տարի շարունակ։ Թերևս միակ ակնառու ակտիվությունը՝ էրոտիկ ֆոտոսեսիան էր, որը նա արել էր տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագրի համար։
Հետո Եվան կրկին վերադարձավ, հանդես եկավ որպես <<Հայաստանի ձայնը>>-ի ժյուրի, մի հատ էլ տեսահոլովակ թողարկեց ու էլի գնաց։ Բավականին անբողվանդակ ու անարդյունք այս ակտիվությունը, որի ամենահիշվող դրվագը ոտքով կոճակ սեղմելն էր, այնուամենայնիվ չհանեց Եվայի միջից աստղային գոռոզությունն ու մեծամտությունը, որը պարբերահաբար դուրս է ցայտում նրա հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում։
8․ Սոֆի Մխեյան
Չնայած նրան, որ Սոֆի Մխեյանը վերջին շրջանում երկու տեսահոլովակ է թողարկել, բայց երկուսն էլ անբողվանդակ ու դատարկ գործեր էին։ Սե հետևանք է նրա, որ նա ասելիք չունի ու երաժշտական հոլովակներ թողարկում է զուտ թողարկելու համար։ Դե իսկ զվյյոզդը տարածության կուլմինացինա իր վերջին հոլովակի․․․ <<փակ պրեմիերան>> էր։
Ասա տնաշենի աղջիկ, <<Շինդլերի ցուցա՞կն>> էիր նկարել, թե՞ ինչ որ խիստ բարձրաշխարհիկ պրոդուկտ էր, որ սովորական մահկանացուներին միանգամից ցույց տալ չէր կարելի։ Սովորական, միջակ ու ոչնչով չտպավորվող հոլովակ էր էլի, ի՞նչ անպայման էր անպայման ընդգծել դրա <<Էլիտարությունը>>։
7․ Հովհաննես Ազոյան
Մի պահ Հովոյի աստղայինն էնպես էր տարել, որ էս տղեն դարձել էր մելանխոլիկ մեծամտության քայլող մարմնավորում, ընդ որում, էական չէ, թե ինչ միջավայրում՝ ֆեյսբուքյան հարցազզրույց, Հայաստանի Ձայնի նկարահանման տաղավար, թե կատակերգական ֆիլմի նկարահանումներ։
Հովոն իրեն այնպես էր պահում, ասես էս կյանքից ամեն ինչ հասկացած ու ամեն ինչից հոգնած մեկն է, բայց ինքն այնքան տաղանդ է, որ նույնիսկ անհավես ու իմիջիայլոց մոտենալվ իր գործին կարող է շլացնող արդյունքների հասնել։ Ու արդյունքում․․․ արդյունքում արդյունք չկա ու Հովոն էլ չի երևում և ոչ այնքան նրա համար, որ նրան սև ցուցակ են մտցրել, այլ որովհետև այլևս չեն տեսնում նրան՝ որպես հաջողության գրավական։
6․ Արման Մարգարյան
Մարգարյան Արմանն էլ է մտնում այս ցուցակի մեջ, որովհետև էս տղեն ի՜նչ գնաց Ռուսաստան, հետո սկսվեցին տարօրինակ բաներ կատարվել։ Արմանը չգիտես ինչու վստահ է, որ ինքը Հայաստանի ամենապրոֆեսիոնալ ու բազմափորձ հաղորդավարն է, ով հեռուստահաղարդավորության պրոֆեսիոնալիզմի ջատագովն ու կանթեղակիրն է և հավանաբար դրա համար էլ նրան թվում է, թե իրեն ներելի են այնպիսի բաներ, որոնք ներելի չեն այլ մահկանացուներին
Մինչդեռ, իրականությունն ավելի տրիվիալ է ու գաղջ․ Արմանը միջակ հաղորդավար է, ով ուղիղ եթերում հաճախ կաշկանդված է ու հաճախ անկապպ բաներ է խոսում։ Արման Մարգարյանը ոչ այնքան սպառել է իրեն, որքան բախվել է նրա հետևանքներին, որ չի աշխատել իր վրա՝ տալով իրեն ալկոհոլին ու սնապանծությանը։
5․ Սյուզի Մելիքյան
Սյուզիի աստղայինը տարել էր դեռ այն ժամանակ, երբ իր առաջին քայլերն էր անում շոու բիզնեսում ու հաճախակի էր հայտնվում ժամանցային հեռուստաալիքների եթերում, երիտասարդական ամսագրերի շապիկներին ու կայքերի ամենաընթերցված լուրերում։ Սակայն ժամանակն անցավ, Սյուզին գանալով ավելի ու ավելի քիչ երգերով սկսեց հանդես գալ ու ի վերջո հանգրվանեց շպար քսող <<գաջավիկի>> կարգավիճակում, բայց դրանից նրա մեծամտությունն ու գոռոզությունը դույզն ինչ չի պակասել։
4․ Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան
Ինչ ասես տեսել էի մեր աստղիկների աստղայինը տարած արարքներում, բայց Մարտին Մկրտչյան-Հռիփսիմե Հակոբյան վետերոկային մակարդակի կոմպլեկտը գերազանցեց բոլոր սպասումներս, երբ ֆեյսբուքում մեծ շռինդով սկսեցին տարածել իրենց փոքրիկի մկրտության արարողության ու դրան հետևած հացկերույթի նկարները ու որ աբսուրդի գագաթնակետն է, դա անում էին վճարովի ֆեյսբուքյան գովազդի տեսքով։
Ախր ինչպե՞ս բացատրել քյաբաբային սիմֆոնիաներ կատարող Մարտինին ու իր կնոջը, որ կան անձնական կյանքի որոշակի ոլորտներ, որոնց միջոցով փիառվելը քաղքենիություն է և մկրտությունն ու առհասարակ՝ հավատին վերաբերող հարցերը հենց այդպիսի կետերից են։
3․ Մարիամ Մելիքյան
Ո՞վ էր Մարիամ Մելիքյանը ու ով դառավ։ Լիֆչի-տռուսիկով բեմ դուրս գալու պատրաստ մոդել, ում բախտ վիճակվեց հայտնվելու Yere1-ում, որտեղ նրա մարմնավորած կերպարը քիչ էր տարբերվում լիֆչիկ-տռուսկով բեմ դուրս եկող մոդելից ու թերևս այսքանը։ Սա էր նրա կարիերային պիկը, բայց Մարիամը ավելի հայտնի դարձավ թուրքի հետ ամուսնանալու համար և այժմ, ասես ոչինչ էլ չի եղել, իրեն այնպես է պահում, ասես բարձր պահանջարկ վայելող աստղ է, ով դեռ մեծ ասելիք ունի, մինչդեռ էդ ասելիքը լավագույն դեպքում լինելու է էլի նույն լիֆչիկա-տռուսիկակակիր նանարի կերպարը։
2․ Լիլիթ Հովհաննիսյան
Մարդ, ով իր ողջ հաջողությամբ պարտական է հասարակ հանդիսատեսին, ովքեր քվեարկում էին նրա օգտին՝ Հայ սուպերսթարում ու ովքեր շարունակում էին հավատարիմ մնալ իրենց սիրելի Լիլիթին, երբ նա հաջողությունների հասավ։ Սակայն այսօր Լիլիթն իրեն այն աստիճան վեհ ու բարձրաշխարհիկ կերպար է համարում, որ գրեթե դադարել է Հայաստանի տարածքում գործունեություն ծավալելուց․ հարցազրույցներ չի տալիս, հեռուստանախագծերին հրաժարվում է մասնակցել, նույնիսկ համերգներ չի տալիս Հայաստանում ու դարձել է ահավոր փակ կերպար, որը միայն խոպանի վրա է աշխատում։ Չի կարելի մոռանալ ով ես ու որտեղից ես գգալիս, իսկ դա հենց այն է, ինչ անում է Լիլիթը։
1․ Միշո
Ժամանակին Միշոն լավ սկսեց ու ՀՏ Հայկոյի հհետ իսկական բում արեց։ Նույնիսկ Հայ Տղեք դուետի բաժանումից հետո Միշոն չդադարեց սիրված ու պահանջված լինել, քանի որ ուներ ասելիք ու նրա ասելիքը ընկալելի էր իր լսարանի համար, նրա ժարգոնն ու արժեքներն էլ հոգերհարազատ էին երիտասարդությանը։ Հետո Միշոն սկսեց աստիճանաբար փչանալ։ Նա գնալով իրեն սկսեց համարել հայակական ռեպի պապա, ով երբ ցանականա, կարող է հիթով հանդես գալ ու կարող է տասնյակ նոր ռեպերների ասպարեզ մտցնել, կամ էլ հանել։
Ի վերջո, սա բերեց նրան, որ Միշոն հիմա իրան ինչ որ հիփ-հոփ աստվածություն է երևակայել ու բոոլորին նայում է վերևից, իսկ նրա ասելիքը սպառվել է, որովհետև Միշոն այսօր մարմնավորում է այն ամենը, ինչի դեմ ինքը ընդվզում էր իր ռեպում, ինչը հայհոյում ու քննադատում էր։ Զարմանալի չի, որ նման կերպարանափոխությունից հետո, նա կարողացավ հանդես գալ այն ձանձրալի աղբով, որը չգիտես ինչու ալբոմ է համարում։ Սա տեսնում են երևի թե բոլորը, բացի Միշոյից, պարզապես նրան դրա մասին ասողներն են քիչ։