Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
ՎԻԴԵՈԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է «Արաբկիր» զբոսայգում կյանքի կոչվող «ԱլտերԷգո» նախագծի իրականացման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրով «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: