Վիտամինային ռումբ, որը մաքրում է լյարդը,լավացնում տեսողությունը...
ՖՈՏՈԱյս բանջարեղենը հարուստ է բազմաթիվ օգտակար հատկություններով, բարենրաստ ազդեցություն ունի բազմաթիվ հիվանդությունների դեպքում:
Այն ամրացնում է անոթների պատերը, բարելավում արյան շրջանառությունը, այսպիսով դրական ազդեցություն թողնելով սրտանոթային համակարգի վրա, օգտակար է աթերոսկլերոզի դեպքում, ինչպես նաև խթանում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացման գործընթացը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել հիպերտոնիայի, նևրոզների, անքնության դեպքում, քանի որ բազուկն ունի նաև հանգստացնող հատկություններ, ինչպես նաև ունի օրգանիզմն երիտասարդացնող հատկություններ, լավացնում է հիշողությունը, խթանում ուղեղի աշխատանքն աթերոսկլերոզի դեպքում: Անփոխարինելի է նրա օգտակարությունը նիհարել ցանկացողների համար, այն հոյակապ մաքրում է արյունը, լյարդը, երիկամները, ինչպես նաև մաքրում է հաստ աղիքը հիվանդածին օրգանիզմներից: Այն անփոխարինելի է նաև շաքարախտով հիվանդների համար: Պարունակում է մեծ քանակությամբ յոդ: Հատկապես օգտակար է երեխաներին, հղի կանանց և ծերերին:
Կարևոր է, որ եփելիս այն չի կորցնում իր օգտակար հատկությունները: Բազուկը կարգավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, օրեկան 100-150գր. օգտագործումը կտա կայուն արդյունք:
Իսկ գիտեք, ինչպես ճիշտ եփել բազուկը: Սովորաբար այն պատրաստում են սառը ջրով լի կաթսայի մեջ 2-3ժամ եռացնելով: Սակայն խոհարարներն այն եփում են այլ կերպ` եռացնում են30 րոպե, թափում են ջուրը, բազուկը պահում են հոսող սառը ջրի տակ 15 րոպե: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության արդյունքում բազուկն արդեն պատրաստ է: Ընդամենը 45 րոպե: