Թեստ. Որոշել բնավորությունն ըստ հոնքերի ձևի
ՖՈՏՈԵթե ասում են, որ աչքերը հոգու հայելին են, ապա հոնքերի միջոցով կարելի է պարզել, թե ինչպիսին է ձեր բնավորությունը:
Միջին երկարություն
Միջին լայնության և երկարության հոնքերը վկայում են ձեր պարզ բնավորության մասին: Դուք չեք սիրում բարդացնել իրավիճակը, այդ իսկ պատճառով ձեր ընկերակցությունը հաճելի է մարդկանց:
Երկար հոնքեր
Շփվող եք, կարողանում եք դիմագրավել դժվարություններին, կայացած և վառ անհատականություն եք, ունեք լայն մտահորիզոն:
Կարճ հոնքեր
Դուք շատ ուշադիր եք մանրամասների նկատմամբ: Չեք սիրում լսել դժգոհություններ, քանի որ, երբեմն ինքներդ եք դժվարանում լուծել ձեր խնդիրները:
Խիտ հոնքեր
Վստահ եք, որ դուք գրավիչ եք, հեշտությամբ հարթում եք վեճերը, նպատակասլաց եք, շրջապատի կարծիքը ձեզ այնքան էլ չի հետաքրքրում:
Բարձր հոնքեր
Դուք շատ զգայուն եք, առաջին հայացքից, ձեր մասին կարող են թյուր կարծիք կազմել, մտածելով, որ դուք սառը անձնավորություն եք: Պարզապես դուք մտերմանում եք միայն այն ժամանակ, երբ վստահում եք դիմացինին: