Միասին նպաստենք «Կանաչ Երևան» ծրագրի արագ կյանքի կոչմանը. Տարոն Մարգարյան
ՎԻԴԵՈՏարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Սիրելի՛ երևանցիներ, ֆեյսբուքյան ընկերներ,
վաղը՝ նոյեմբերի 11-ին, Երևանում կանցկացվի համաքաղաքային հերթական ծառատունկը, ինչը վերջին տարիներին դարձել է քաղաքային մշակույթի մի մասնիկը:
Ծառատունկն ինքնին «Կանաչ Երևան» ծրագրի բաղկացուցիչներից մեկն է, և այն լիարժեք իրականություն դարձնելու գործում, անշուշտ, կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը:
Միասի՛ն նպաստենք ծրագրի արագ կյանքի կոչմանը: