Տաքարյուն և կրքոտ իսպանացիներ, ցլամարտ...Սակայն կսարսափեք, երբ տեսնեք այս ամենը...
ՖՈՏՈՑլամարտը Իսպանիայի խորհրդանիշներից մեկն է՝ բավականին վտանգավոր սպորտաձև, որը իսպանացիների կքոտ բնավորության արտացոլումն է:
Այն կարելի է բաժանել երկու տեսակի. Նախատեսված զբոսաշրջիկների համար և իրական ցլամարտ: Առաջինները տեղի են ունենում լողափերի մոտակայքերում, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան: Սովորաբար այսպիսի ցլամարտերը վարում են ոչ այնքան հայտնի տորեադորները, իսկ ցլերը լինում են փոքր և հաճախ հեռացված եղջյուրներով: Այսպիսով ցլամարտը դառնում է ոչ այնքան վտանգավոր: Իհարկե ցլամարտի տաքարյուն սիրահարները նախընտրում են իրական ցլամարտը, որը լի է վտանգներով և նաև սարսափելի տեսարաններով: Դրանք տեղի են ունենում Մադրիդում, Կորդովայում, Րոնդոյում, Սևիլյայում...
Ցլամարտը տարածված է նաև Ֆրանսիայում և Պորտուգալիայում: Տարեկան մոտ 6 հազար ցլամարտ է տեղի ունենում Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, որոնց ընթացքում սպանվում են մոտ 30 հազար ցլեր, սակայն ցավալին այն է, որ լինում են դեպքեր, երբ ցլամարտի ընթացքում զոհվում են նաև մատադորները և նրանց օգնականները՝ պիկադորները: Orer.am-ը կներկայացնի ցլամարտում տեղի ունեցած այնպիսի սարսափելի տեսարաններ, որոնք կցնցեն նույնիսկ ամենասառնասիրտ անձնավորություններին: