Կշեռքները ծույլ են, առյուծներն անսիրտ․ ի՞նչ արատներ ունեն կենդանակերպի նշանները
ՖՈՏՈԲոլոր մարդիկ արատներ ունեն, դրանք դժվար է ճնշել: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի միայն իրեն բնորոշ թերություններ:
Խոյ
Աստղագետները կասկածում են, որ Խոյերը եսասեր են ու հաշվենկատ: Երբեմն նրանք նաեւ ձգտում են իրենց գործն ուրիշի վրա թողնել:
Ցուլ
Ցուլերը փառասեր են, ինչը հաճախ թաքցնում են: Ցուլերը երազում են ամեն ինչում լավագույնը լինել, չնայած նույնիսկ չգիտեն, թե իրենց ինչին է դա պետք: Փառքն արբեցնում է նրանց եւ ստիպում սխալ առաջնահերթություններ սահմանել:
Երկվորյակ
Երկվորյակները ձեւացնում են, իրենց իրական դեմքը ցույց չեն տալիս նույնիսկ ամենամտերիմ մարդկանց, ինչի արդյունքում նրանք լքում են Երկվորյակներին՝ կասկածելով երկերեսանիության մեջ, եթե նույնիսկ այդպես չէ: Քանի որ Երկվորյակներն այլ կերպ ապրել գրեթե չեն կարող, երկակի կյանքը կարող է լրջորեն խանգարել նրանց:
Խեցգետին
Խեցգետինների թուլությունը նրանում է, որ երբեմն չեն կարողանում դիմանալ դյուրին որսի գայթակղությանը, եթե նույնիսկ դրանով վիրավորում են ինչ-որ մեկին: Հաճախ Խեցգետինները դիպչում են թույլ կետերին, եւ եթե մրցակցության մեջ կամ պայքարում դա արդարացված է, ապա մտերիմների հետ հարաբերություններում դա եսասիրություն է:
Առյուծ
Առյուծները չեն սիրում իրենց ուրիշների տեղում պատկերացնել, այդ պատճառով երբեմն կարող են անտարբեր կամ նույնիսկ անսիրտ թվալ: Առյուծները միշտ ցանկանում են, որ իրենց ուզածով լինի, բայց չեն մտածում, թե դա ինչ կարող է նշանակել շրջապատի համար:
Կույս
Կույսերի թուլությունը հաջողությունն է, եւ հնարավորինս արագ: Այն պետք է հնարավորինս շուտ գա, որպեսզի նրանք չհրաժարվեն սիրած գործից: Բազմաթիվ Կույսեր առաջին իսկ խնդրի դեպքում թողնում են սիրած գործը, եթե նույնիսկ իրենց նպատակակետից մի քայլի հեռավորությամբ են լինում:
Կշեռք
Կշեռքները հաճախ ծույլ են, անհոգ կյանքը նրանց թուլությունն է: Նրանք երբեք չեն ուզում ինչ-որ բան փոխել, այդ պատճառով հաճախ գործերը վերջին րոպեին են թողնում: Կշեռքների համար դժվար է իրենց ստիպել ինչ-որ բան անել:
Կարիճ
Կարիճները զգացմունքների կառավարումն իրենց ուժն են համարում: Նրանք սիրում են մարդկանց վրա փորձեր անել, ինչպես նաեւ կառավարել նրանց: Դա նյարդայնացնում է շրջապատի մարդկանց, եւ եթե նրանք այնքան խելացի են, որ նկատում են դա, Կարիճները կարող են իրական թշնամիներ ձեռք բերել:
Աղեղնավոր
Աղեղնավորները հաճախ նյարդայնացնում են իրենց փոփոխականությամբ: Նրանք պարզապես այլ աշխարհում են ապրում՝ ավելի տարօրինակ, հագեցած: Պարզ ասած՝ նրանք սիրում են լինել միշտ եւ ամենուր, ընդ որում՝ լավագույնը:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն իրենց թերություններով նման են Կույսերին, բայց տարբերվում են աշխատասիրությամբ: Նրանց համար աշխատանքն ու գործերն ավելի կարեւոր են, քան ընտանիքը, ինչն այնքան էլ ճիշտ ու հաճելի չէ: Եթե ինչ-որ բան նրանց դուր չի գալիս, նրանք լվանում են ձեռքերը:
Ձրհոս
Մարդկանց զայրացնում է Ձրհոսների «կրթվածությունը»: Բանն այն է, որ նրանք սիրում են ներծծել տեղեկությունները՝ դրանք որպես զուտ ճշմարտություն ընդունելով, իսկ վիճաբանության ժամանակ մինչեւ վերջ պնդում են իրենց կարծիքը: Նրանք ինչ-որ բան են կարդում համացանցում եւ իրենց փորձագետ համարում:
Ձկներ
Ձկները միշտ կախված ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից: Սա նրանց գլխավոր արատն է, որը կարող է նրանց վերածել ալկոհոլիկի, թմրամոլի կամ ոչ ինքնուրույն անհատների: Ձկները միշտ պետք է հիշեն զգուշավորության մասին: