Դավիթ Օհանյանի որդուն ինը միլիոն դրամ են նվիրել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի որդին նախորդ տարի որպես նվիրատվություն ինը միլիոն դրամ է ստացել բնամթերքի տեսքով: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված հոր եւ որդու՝ 2015թ. տարեկան հայտարարագրերից:
Դավիթ Օհանյանի որդին՝ Էդմոն Օհանյանը, նախորդ տարի հայտարարագրել է մեկուկես միլիոն դրամ շահաբաժին եւ ինը միլիոն 605 հազար դրամ նվիրատվության կարգով ստացված օգնություն:
Ինքը՝ Դավիթ Օհանյանը, նախորդ տարի ունեցել է 29 միլիոն 200 դրամ, քսան հազար ԱՄՆ դոլար եւ 13 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ նրա մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է չորս միլիոն 288 հազար 186 դրամ: