Նիհարելու և օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու փորձված և արդյունավետ միջոցներ
ՖՈՏՈԱռողջ և գեղեցիկ լինելու համար, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից, դա կարելի է իրականացնել թեյերի և կոկտեյլների միջոցով:
Օրգանիզմը մաքրող միջոց խնձորի քացախով և կիտրոնի հյութով.
Անհրաժեշտ են .
1. 1 ճ. գդալ խնձորի քացախ
2. Կես կիտրոնի հյութ
3. 1 թ. գդալ մեղր
Վերցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք 1 ճ. գդալ քացախ, կիտրոնի հյութը, մեղրը: Ահա և պատրաստ է:
Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ.
Անհրաժեշտ են.
1. 2 կիտրոն
2. 5 կտոր կոճապղպեղի արմատ
3. Թարմ ռեհանի 10 տերև
4. 3 ճ. գդալ մեղր
Կիտրոնները բաժանեք երկու մասի, քամեք հյութը, լցրեք այն տարրայի մեջ, ավելացրեք մնացած բաղադրիչները, այնուհետև այս ամենի վրա լցրեք տաք ջուր, թողեք սառչի: Կարող եք մատուցել սառույցով: