Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք Hyundai–ով մի աղջկա են առեւանգել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 23-ին Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք Hyundai–ով մի աղջկա են առեւանգել: Այս մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Բոլշայա Սերպուխովսկայա փողոցում թիվ 4 տան շրջակայում անհայտ անձինք մի աղջկա են առեւանգել ու փախուստի դիմել Hyundai ավտոմեքենայով»,- պատմել է նա: Մայրաքաղաքում սկսվել են որոնման գործողություններ: