12 պատճառ՝ առավոտյան արթնանալուն պես 4 բաժակ կիտրոնով ջուր խմելու համար
ՖՈՏՈՃապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ առավոտյան արթնանալուն պես կիտրոնով ջուր խմելը շատ օգտակար է առողջության համար և անգամ օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, որոնց շարքին են դասվում.
- գլխացավը,
- մարմնի տարբեր հատվածների ցավը,
- սրտանոթային համակարգի հիվանդությունները,
- արթրիտը,
- սրտի զարկերի հաճախականության արագացումը,
- էպիլեպսիան,
- ավելորդ քաշը,
- ասթմատիկ բրոնխիտը,
- տուբերկուլյոզը,
- մենինգիտը,
- երիկամների ու միզապարկի հիվանդությունները,
- փսխումը,
- գաստրիտը,
- փորլուծությունը,
- շաքարային դիաբետը,
- փորկապությունը,
- աչքերի հիվանդությունները,
- կանանց սեռական օրգանների հիվանդությունները,
- քաղցկեղը,
- դաշտանային ցիկլի խանգարումը,
- ականջի, կոկորդի ու քթի հիվանդությունները և այլն:
Այս մեթոդով բուժվելու համար հարկավոր է արթնանալուն պես խմել 4 բաժակ (160մլ-անոց բաժակ) ջուր: Ջուրը խմելուց հետո կարելի է մաքրել ատամներն ու բերանի խոռոչը, սակայն չի կարելի որևէ բան ուտել մոտ 45 րոպե: Բացի այդ, հարկ է հիշել, որ ուտելուց հետո չի կարելի որևէ բան խմել կամ ուտել մոտ 2 ժամ:
Եթե ջրի նման քանակությունը խմելը դժվար է, ապա սկզբնական շրջանում կարելի է ավելի քիչ ջուր խմել՝ աստիճանաբար ավելացնելով դրա քանակությունը:
Քնից հետո մարդու արյունը թանձրացած է լինում ջրի պակասի հետևանքով, ուստի առավոտյան հարկավոր է միշտ դատարկ ստամոքսին ջուր խմել: Բանն այն է, որ սնվելու կամ սուրճ խմելու դեպքում արյունն էլ ավելի կթանձրանա, քանի որ օրգանիզմին սնունդը յուրացնելու համար ջուր է հարկավոր:
Էլ ավելի մեծ օգուտ ստանալու և ջուրն ավելի համեղ դարձնելու համար խորհուրդ է տրվում դրան մի փոքր կիտրոն ավելացնել: Այն հարուստ է վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգը, խթանում է գլխուղեղի ու նյարդային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակը և կարգավորում արյան ճնշումը:
Այս ըմպելիքը նաև կարգավորում է օրգանիզմի հիմնային բալանսը, քանի որ կիտրոնաթթուն չի բարձրացնում թթվայնությունը: Այն բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է ազատվել ավելորդ քաշից, խթանում է մարսողական համակարգի աշխատանքը և խոնավեցնում է օրգանիզմը՝ պայքարելով ջրազրկման դեմ:
Բացի այդ, կիտրոնով ջուրն օժտված է միզամուղ հատկությամբ, ինչի շնորհիվ օգնում է մաքրել օրգանիզմն ու պահպանել միզուղիների առողջությունը:
Առողջացման այս մեթոդը չի առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն սկզբնական շրջանում սովորականից ավելի հաճախ է առաջանում միզելու ցանկություն:
Կիտրոնի և կիտրոնով ջրի մյուս առավելությունները
1. Կիտրոնն էլեկտրոլիտների հարուստ աղբյուր է
Կիտրոնը պարունակում է այնպիսի էլեկտրոլիտներ, ինչպիսին են կալիումը, մագնեզումը, նատրիումը և կալցիումը, ուստի այն կարող է լինել հիանալի բաղադրիչ սպորտային ըմպելիքի համար: Նման ըմպելիք պատրաստելու համար հարկավոր է 40 մլ կիտրոնի հյութը լուծել 1 լիտր ջրում և ավելացնել 3 ճաշի գդալ մեղր:
2. Կիտրոնն ամրապնդում է իմունային համակարգը
1 հատ կիտրոնում պարունակվում է վիտամին C-ի օրական չափաբաժնի մոտ 50%-ը: Բացի այդ, այն հարուստ է նաև մի շարք այլ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգն ու պաշտպանում հիվանդություններից:
3. Կիտրոնն ազատում է սրտխառնոցից
Սրտխառնոցը շատ տհաճ խնդիր է, որից կարելի է ազատվել կիտրոնի օգնությամբ: Անհրաժեշտ դեղամիջոցի բացակայության դեպքում սրտխառնոցի ժամանակ կարելի է պարզապես մի կտոր կիտրոն դնել բերանում:
4. Կիտրոնն ազատում է խումարի ախտանշաններից
Կիտրոնը ոչ միայն ազատում է սրտխառնոցից ու հագեցնում է օրգանիզմն օգտակար նյութերով, այլև օգնում է մաքրել լյարդը տոքսիններից: Պարզապես հարկավոր է կիտրոնի հյութն ավելացնել ջրին և խմել ստացված խառնուրդը:
5. Կիտրոնն ազատում է փորափքանքից
Նման խնդրի դեպքում խորհուրդ է տրվում խմել մի ըմպելիք, որը պատրաստելու համար անհրաժեշը է վարունգի 4-5 կտորը, ½ կիտրոնը (կտրատած), ¼ նարինջը և անանուխի մի քանի տերևն ավելացնել 1 լիտր սառը ջրին (ցանկալի է սառույցի կտորներով) և մի փոքր թրմել:
6. Կիտրոնը մաքրում է լյարդը
Լյարդը շատ կարևոր օրգան է, որը հարկավոր է պարբերաբար մաքրել կուտակված տոքսիններից: Այս դեպքում հիանալի օգնական կարող է լինել կիտրոնի կեղևը, քանի որ ցիտրուսային մրգերի կեղևը պարունակում է D-լիմոնեն, որն արդյունավետ կերպով դուրս է բերում շլակներն օրգանիզմից և մաքրում է լյարդը տոքսիններից:
7. Կիտրոնը պաշտպանում է քաղցկեղից
Կիտրոնում պարունակվող վիտամին C-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որը պայքարում է քաղցկեղի պատճառ դարձող ազատ ռադիկալների դեմ:
8. Կիտրոնը պայքարում է ավելորդ քաշի դեմ
Կիտրոնը խթանում է նյութափոխանակությունն ու էներգիա է հաղորդում, ինչն օգնում է օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է կիտրոնով ջրին մի փոքր կարմիր չիլի պղպեղ ավելացնել:
9. Կիտրոնը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը
Ուսումնասիրություններն ու գիտափորձերը ցույց են տվել, որ կիտրոնն ու կիտրոնի հյութով ջուրն իսկապես օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
10. Կիտրոնը պաշտպանում է միզաքարային հիվանդությունից
Շնորհիվ կիտրոնի բաղադրության մեջ պարունակվող ցիտրատների՝ կիտրոնի հյութով ջուրը կանխում է երիկամներում քարերի առաջացումը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքն ամեն օր:
11. Կիտրոնը մեղմում է ասթմայի ախտանշանները
Կիտրոնն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ նվազեցնում է բորբոքման մակարդակը, բացում է շնչուղիները և օգնում է ավելի լավ շնչել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուտելուց մեկ ժամ առաջ մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ խմելը կօգնի նաև մեղմել ասթմայի ախտանշանները:
Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ քամած կիտրոնի հյութ, քանի որ խանութում վաճառվողները ոչ միայն չեն օգնում, այլև նպաստում են ասթմայի նոպայի առաջացմանը:
12. Կիտրոնը պայքարում է սթրեսի և անքնության դեմ
Կիտրոնի օգնությամբ կարելի է նաև բարձրացնել տրամադրությունն ու բարելավել քնի որակը, սակայն այս դեպքում կիտրոնը հարկավոր է օգտագործել որպես բուրավետիչ միջոց: Նման արոմաթերապիան շատ օգտակար կլինի առողջության համար, քանի որ կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսի ու տագնապի մակարդակը, հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում է քունը:
Հարկավոր է ջրով լի կաթսան դնել կրակին և ջուրը եռալուն պես ավելացնել նաև 1 կիտրոնից քամված հյութն ու այդ կիտրոնի մնացորդները: Այնուհետև անհրաժեշտ է կաթսան վերցնել կրակից և պարզապես շնչել կիտրոնի բույրով հագեցած օդը: