Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբը և Արմենն՝ իրենց նոր աշխատանքների, կոպեկ-կոպեկ տեսահոլովակի համար գումար հավաքելու և շոու բիզնեսի՝ իրենց հանդեպ փոխված վերաբերմունքի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան» նախագիծը չպլանավորված էր. ինչպես տղաներն են ասում, նրանց ստեղծեց ժողովուրդը: Տղաների խոսքով՝ նախագծի վրա ջանք, եռանդ, գումար և էներգիա չեն խնայել. աշխատել են գիշեր-ցերեկ: Յուրաքանչյուր նոր գործ անելիս երկար են մտածում և առաջինը հաշվի են առնում հանդիսատեսի արձագանքը: Ինչպես տղաների պրոդյուսերն է ասում, Հակոբն իրենց թիմի պոզիտիվն է, իսկ Արմենը յուրաքանչյուր բացասական մեկնաբանություն շատ ծանր է տանում: BlogNews.am-ը զրուցել է նրանց հետ, պարզել առաջիկա նախագծերի, շոու բիզնեսի ներկայացուցիչների արձագանքի, կորպորատիվների մասին:

Նոր աշխատանքներ

Հակոբ: Այս պահին երեք երգ ենք ձայնագրում, որոնցից մեկն արդեն պատրաստ է: Երեքն էլ պարային ուրախ թեմաներով են: Մի երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, ով նաև մեր «Ախպերներ» երգն է գրել: Այս անգամ ես Մարինեին խնդրեցի գրել հետևյալ թեմայով, որ մենք շնորհակալություն հայտնենք այն ծնողներին, ովքեր իրենց աղջիկներին պահում են և տալիս իրենց սիրելիներին: Այդ թեմայով էլ գրեցինք այս երգը. «Շնորհակալ ենք Ձեզ, որ տվել եք մեզ ձեր տան աղջկան՝ ծաղկին աննման»: Մի անգամ արդեն երգել ենք այս երգը հարսանիքին, և արձագանքները դրական էին:

Արմեն: Առհասարակ, մեր երգերի տեսահոլովակները հետևյալ սկզբունքով ենք ընտրում. պատրաստում ենք երգը, երգում ենք տարբեր առիթների, լսում ենք մարդկանց արձագանքները, որից հետո հասկանում ենք, որ այն պետք է ունենա տեսահոլովակ:

Անուշ: «Մամա ջան» երգն այս դեպքում բացառություններից էր. առանց ինչ-որ մեկի ցույց տալու, երգելու մենք նկարահանեցինք տեսահոլովակ: Երգն իրենով այնպիսին է, որ հոգեհարազատ է բոլորին. «մամա» բառի մեջ մի ամբողջ աշխարհ է: Դա, միանշանակ, պետք է ունենար տեսահոլովակ:

Չպլանավորած նախագիծ

Հակոբ: Մենք, անկեղծ ասած, չէինք պլանավորում այս նախագիծը, ես անգամ չէի պլանավորում երգել:

Արմեն: Ես էլ չէի պլանավորում դուետով ներկայանալ :)

Հակոբ: «Ախպերս» երգը երբ երգեցինք, արձագանքները շատ էին, և սպասում էին նորության: Արմենի հետ որոշեցինք ևս մեկ քավր անել, ներկայացրինք Կոմիտասի «Հաբրբավ» երգի մշակումը մեր կատարմամբ, մարդիկ ճանաչեցին այդ երգը: Մարդիկ ամեն օր մեզ վիդեոներ են ուղարկում, թե ինչպես են մայրերն իրենց երեխաներին քնացնում այդ երգի տակ: Գուցե մի քիչ մեծամիտ է հնչում, բայց մեր նախագիծը ժողովուրդը ստեղծեց, քանի որ մենք չէինք որոշել երգել միասին:  

Երգերի ընտրությունը:

Հակոբ: Մենք պատահական երգ չենք երգում և չենք երգում միայն գումար աշխատելու համար: 

Անուշ: Նոր աշխատանք անելիս ամենավերջում ենք միայն մտածում գումար աշխատելու մասին:

Արմեն: Նույն «Ախպերներ» երգը երկար ժամանակ կար, բայց ձեռք չէինք տալիս, քանի որ մեր սրտին դեռ չէր հասել: Ժամանակ էր պետք, որպեսզի ներկայացնեինք: Այդ երգի շնորհիվ ծնվեցին նաև մյուս երգերը, շատ մարդիկ նաև տեղեկացան մեր մյուս քավրներից: Մենք մինչև հիմա արձագանքներ ստանում ենք այդ երգի վերաբերյալ, և այն բավականին մեծ դիտումներ գրանցեց:

Կոմերցիոն երգեր և հոնորարներ

Հակոբ: Եթե մենք անենք երգ կոմերցիայի համար, միանշանակ, չի աշխատի: Պետք է սիրես այն, ինչ անում ես: Իհարկե, շատ լավ է, երբ կարողանում ես երգի միջոցով հանել տեսահոլովակի վրա ծախսածդ գումարները. մենք չենք բողոքում:

Անուշ: Իհարկե, ամենավերջինը մտածում ենք կոմերցիայի մասին: «Արդյոք ովքեր են», «Մամա ջան» երգերը  հայրենասիրական են, միանշանակ, կոմերցիոն չեն, բայց այնպես է ստացվում, որ միջոցառումներին այդ երգերը հաճախ են ուզում լսել: Բայց այդ երգերն անելուց մենք չենք մտածել, որ դրանով պետք է փող աշխատենք:

Հակոբ: Բայց որպեսզի շարունակենք, մեզ գումար է պետք:

Արմեն: Մեր մեջ սենց բան կա, որ պարտադիր չէ անել արևելյան մոտիվներով երգեր, որ ավելի շատ պահանջարկ ունենա: Նույն «Ախպերներ» երգում չկա կլկլոց, պարզ և, ինչքան հնարավոր է, մաքուր: Դա էլ ցույց տվեց, որ կոմերցիոն կարող է լինել նաև այդ տեսակ երգերը:

Հակոբ: Լինում են դեպքեր, երբ մեր պահանջած հոնորարներից ավել են մեզ վճարում, դա համարյա միշտ է այդպես լինում:  

Անուշ: Դրսից առաջարկներն ավելի շատ են: Հոլանդիայից մարդիկ կային, իրենք հրավիրել էին, և ի դեպ՝ նույն հարսանիքից երկուսն էին հրավիրել: 

Հակոբ: Ի դեպ՝ մեզ միջացառումներին որպես անակնկալ են տանում, միշտ ինչ-որ թաքուն տեղերով բարձրացնում են բեմ:  

Ձայնասկավառակ

Հակոբ: Ուզում ենք ձայնասկավառակ թողարկել, բայց ոչ թե որ ուզում ենք դրանով գումար վաստակել, այլ երբ գնում ենք դուրս, մարդիկ վերջում հարցնում են՝ ունենք ձայնասկավառակ, թե ոչ։ Մենք ուզում ենք ձայնասկավառակ ունենալ, որպեսզի նվիրենք:

Արմեն: Կա արդեն քանակն այն երգերի, որոնցով կարելի է ձայնասկավառակ թողարկել: Իհարկե, դրա պահն էլ պետք է հասունանա:

Հայտնիությունը և դրա հետևանքները

Հակոբ: Եթե հանդիսատեսը չի սիրում քեզ, ինչքան ուզում ես, փող դիր, ինչքան ուզում ես, թանկ տեսահոլովակներ նկարահանի կամ ամենաթանկ երգահաններից երգեր պատվիրի: «Ախպերներ» տեսահոլովակի վրա մենք գումար չենք ծախսել․ դա նվեր է եղել իմ ծննդյան օրվա առթիվ:

Մենք ֆինանսական աջակցություն չունենք, մենք կոպեկ-կոպեկ հավաքելով կարողանում ենք նոր աշխատանքներ անել: Այսօր այնպես է ստացվել, որ մեզ շատ են հրավիրում տարբեր միջոցառումների, մենք կարողանում ենք ինչ-որ բան տնտեսել: Վատ է, որ շատ մարդիկ դա չեն մարսում:

Արմեն: Մենք մեր յուրաքանչյուր կորպորատիվից ինչ-որ գումար դնում ենք կողք՝ մեր հետագա աշխատանքի համար:

Նախանձության և հայտնի կոլեգաների արձագանքը

Հակոբ: Հետաքրքիր է, որ այսօր շատ մարդիկ այս ամենը չեն մարսում: Իհարկե, երգարվեստում բոլորն իրենց տեղն ունեն: Իմ դեպքում ասում են՝ ինքը հաղորդավար է, ինչու է երգում: Հիմա այնքան հետաքրքիր է, շատերն էլ անգամ մոռացել են, որ ես հաղորդավար եմ և ասում են՝ այնքան եմ սիրում քո երգերը: Այսինքն՝ ես հիմա ինչ-որ ճանապարհ եմ անցնում, և հետաքրքիր է, որ դա շատ արագ է լինում:

Անուշ: Երբ նախագիծը նոր էինք սկսում, ես ասացի՝ երբ մենք հաջողությունների հասնենք, շոու բիզնեսում ովքեր չակերտավոր ընկերներ են հիմա, ձեզանից երես են թեքելու: Դուք պատրաստ եղեք դրան: Ես նրանց նաև ասել եմ՝ երբ սկսեն ձեզ քննադատել, ուրեմն՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:

Արմեն: Մեր նախագիծն էլ այնպիսին է, որ տարբերվում է. երկու տղա երգում են եղբայրների, հայրենիքի մասին: Պետք է ասեմ, որ այդ տարածքը բաց էր, և դա էլ կապ ունի մրցակցության, նախանձության հետ: Կոլեգաներից էլ ես զգում․ եթե չեն արձագանքում, ապա ճիշտ ճանապարհին ես:

Հակոբ: Իրականում ինձ ասում էին, որ շոու բիզնեսում իրար հետևից խոսել կա, բայց ես արդեն քանի տարի է՝ այս ոլորտում եմ, իմ կյանքում նման բան չի եղել: Ինձ բոլոր երգիչները սիրել են, բոլորի հետ լավ եմ եղել: Մարդիկ կան, որ մեզ աջակցում են, լավ մեկնաբանություններ են թողնում: Արման Հովհաննիսյանը տեսավ, ասաց՝ ինչ լավն են ձեր երգերը։ Նույնը՝ Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Վահրամը: Մարդիկ կան, որ հավանում են: Դրանք մարդիկ են, ովքեր կայացել են և չեն մտածում, որ հեսա կգանք, իրենց կանցնենք:

Մեկնաբանությունների մասին

Անուշ: Մենք ունենք մոտավորապես չորս միլիոնից ավել դիտումներ, բայց երեք վատ մեկնաբանություն կտեսնեք, այն էլ հետաքրքիրն այն է, որ երբեք վատին չեն անդրադառնում, անտեսում են:

Հակոբ: Մենք երևի նաև հաջողակ ենք եթերում երևալու հարցում, քանի որ ամբողջ «ՊանԱրմենիան» Մեդիա գրուպը մեր կողքին է, նրանք մեզ օգնում են ամեն հարցում:

«Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին
Ամենադիտված