Հինգ միջոց՝ տղամարդուն ստիպելու անել այն, ինչ ուզում եք
ՖՈՏՈ1. «Դժբախտության մեջ հայտնված արքայադուստր» եղեք (օգնություն խնդրեք):
Սուպերկին մի եղեք: Նա կարող է չհասկանալ, թե որքան ծանր է ձեզ համար, եւ պետք չէ դրա համար նեղանալ նրանից: Ավելի հստակ խնդրեք՝ ինչ ուզում եք: Բոնուս. նրան դուր կգա ձեր հերոսը լինել:
2. Սպասեք:
Իհարկե, դուք արքայադուստր չեք, բայց բարձր ինքնագնահատական ունեցող կին եք, եւ արժանի եք, որ ձեզ արժանիորեն վերաբերվեն:
3. Նրան ասեք՝ ինչ եք ուզում:
Տղամարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ: Դա նշանակում է, որ եթե ուզում եք, որպեսզի նա ինչ-որ բան անի, չեք կարող պարզապես նստել եւ հույս ունենալ, որ նա կգուշակի: Պարզապես ասեք:
4. Նորից խնդրեք:
Հիշեք. տղամարդու հետ շփման մեջ սարսափելի ոչինչ չկա ինչ-որ բան անելու խնդրանքը կրկնելու մեջ: Ոչ, դա չի նշանակում սղոցել եւ ձանձրացնել: Պարզապես համոզվեք, որ նրան չեք մեղադրում այն բանում, որ նա դեռեւս չի կատարել ձեր խնդրանքը:
5. Նրան օգնեք հասկանալ, թե ինչու է դա հարկավոր:
Ձեզ կարող է ամեն ինչ տրամաբանական թվալ, բայց դա չի նշանակում, որ բոլորն են դա հասկանում: Նրան հիշեցրեք փողկապի մասին. ոչ թե հենց այնպես, այլ որպեսզի ձեր ղեկավարը հասկանա, որ հարգում եք այն, որ նա ձեր զույգին ընթրիքի է հրավիրել: Դա համոզիչ կլինի ձեր տղամարդու համար: