Վիկա Մարտիրոսյանը` Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու մեկնաբանությունների և Արթուր Գրիգորիչի սանը դառնալու մասին
ՎԻԴԵՈLife.tert.am-ը գրում է.
Պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրը` 7-ամյա Նանուլը, վերջերս ներկայացրեց նոր տեսահոլովակ «Նանուլի պարն ա» երգի հիման վրա։ Մեկուկես տարվա դադարից հետո ներկայացված տեսահոլովակից հետո Նանուլի հասցեին ակնառու քննադատություններ չեն հնչել, ինչպես նախորդ անգամները։ Tert.am Life–ի հետ զրույցում Վիկան պատմեց նոր աշխատանքի արձագանքների, Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու կոչերի և առաջիկա անելիքների մասին։
«Սա մեր առաջին տեսահոլովակն է, որի վերաբերյալ ունեցել ենք գրեթե 100 տոկոս դրական կարծիքներ։ Բոլորը միաձայն ասում են, թե Նանուլիկը պարի, երգի, արտիստիզմի առումով որքան է փոխվել դեպի լավը։ Կարծում եմ` դա պայմանավորված է նրանով, որ Նանուլիկը մի փոքր մեծացել է։ Ավելի խելացի է դարձել և խելքով է մոտենում այս ամենին։ Նա միշտ օգնում է ինձ։ Նա իր տարիքից հասուն է` շատ պատրաստված երեխա է, ուղեղը ճիշտ է աշխատում և աշխատասեր է»,– նշեց մայրիկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։