Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանոն խոստացել է, որ հաջորդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու. Սարգիս Գրիգոյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգոյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով դերասանին, զրուցել է նրա հետ:
Սարգիսին առաջինը շնորհավորել է կինը՝ Մանո Գրիգորյանը:
 
«Կեսգիշերին, ինչպես բոլոր հավատարիմ եւ սիրող կանայք, Մանոն էլ շնորհավորեց ինձ եւ նվիրեց իմ ցանկալի նվերը՝ ժամացույց: Իմիջայլոց, ես անակնկալների սիրահար չեմ, նախընտրում եմ ինքս հուշել, թե ինչ գնեն ինձ համար, եւ նույն կերպ էլ իմ մտերիմներին նվերներ ընտրելիս մշտապես նրանցից խորհուրդ եմ հարցնում, որպեսզի պիտանի բան նվիրեմ»,- պատմեց Սարգիսը:
Երեխաները եւս հոգ են տարել հայրիկի օրը տոն դարձնելու համար.
 
«Առավոտյան աղջիկներս կիսաքնած երգելով ինձ քնից արթնացրին, իսկ դրանից առավել մեծ երջանկություն չի կարող լինել»,- նշեց նա:
Պարզվում է Սարգիսը երկու ծննդյան օր ունի.
«Իրականում իմ անձնագրում ծննդյանս օրը նշված է դեկտեմբերի 22-ին, սակայն ես ավելի շատ հակված եմ հավատալ մորս խոսքին, քանի որ նա ասում է, որ իրականում ծնվել եմ դեկտեմբերի 19-ին, պարզապես ծննդականի գրանցումն է սխալ եղել: Բացի այդ, բնավորությամբ ավելի շատ համապատասխանում եմ աղեղնավորի համաստեղությանը, այդ պատճառով կարծում եմ, որ իրական ծնունդս այսօր է»,- նկատեց դերասանն ու շարունակեց.
 
«Այսօր երեւանյան ռեստորաններից մեկում օրս կնշեմ ընկերներիս հետ, կլինեն միայն ամենամտերիմներս, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն հարազատներիս հետ կանցկացնեմ: Քանի որ հանդիսավարությամբ եմ զբաղվում, հիմա մի տեսակ ավելի շատ ընտանեկան, տնական, առանց երաժշտության հավաքույթներն են ինձ ձգում»:
Սարգիս Գրիգորյանը երջանիկ լինելու համար ունի բոլոր նախապայմանները՝ լավ ընտանիք, ընկերներ, սիրելի աշխատանք, հարցին, թե ի՞նչ է դերասանին պակասում, պատասխանեց.
 
«Այո, ես ինքնաբավ մարդ եմ, գոհ եմ իմ կյանքից եւ բավարարվում եմ ունեցաս ամեն ինչով: Ես լավ եմ ապրում, բայց ինձ այսօր պակասում է այն, որ հարեւանս էլ լավ ապրի: Ինձ համար մեծագույն դժբախտություն է, որ մեր ժողովուրդը վատ է ապրում: Ես շատ եմ ուզում, որ մի հրաշքով մարդկանց կյանքը դեպի լավը փոխվի: Հայը պարտավոր է լավ ապրել»:
Խոսելով իր առավելությունների եւ թերությունների մասին՝ Սարգիս Գրիգորյանը հավելեց.
«Ես չափը երբեք չեմ անցնում, գիտեմ իմ սահմանները, երեբք անտեղի խորհուրդներ չեմ տալիս, չեմ սիրում խառնվել ուրիշների գործերին, նպատակասլաց եմ, խստապահանջ եմ, որը չնայած հայկական իրականության մեջ վատ է ընդունվում, բայց դա իմ հաջողության գրավականներից մեկն է, նաեւ չափազանց շտապող եմ, երբեք այսօրվա գործը վաղվան չեմ թողնում»:
Դերասանը խոստովանեց, որ երազանքների չի հավատում.
 
«Միշտ մտածել եմ, որ երազանքները կարող են եւ չկատարվել, կամ շատ ուշ իրականանալ, դրա համար ավելի շատ ինքս իմ առաջ նպատակներ եմ դնում եւ փորձում եմ հասնել դրանց: Այսօրվա նպատակներիս շարքում է այն, որ 2018-ն ինձ համար մշակութային տարի լինի: Մտադրություն ունեմ մշակութային բիզնեսով զբաղվել, աշխատել աղջկաս՝ Յանայի զարգացման վրա, քանի որ նա իսկապես շատ շնորհքով երեխա է: Մտածում եմ նաեւ գեղարվեստական ֆիլմ նկարելու մասին, մի խոսքով՝ ծրագրերս շատ-շատ են: Իսկ եթե խոսենք շատ անձնական նպատակներից, Մանոն խոսք է տվել, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու»,- ավարտեց օրվա հերոսը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա     
Ամենադիտված