Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ
ՎԻԴԵՈԽոյ
Ձեր մտքերով ու գաղափարներով մի կիսվեք անգամ ձեզ ամենամտերիմ մարդու հետ: Վտանգ կա, որ անգամ ամենահավատարիմ մարդու բերանը փակ չի մնա և նա բոլորին կհայտարարի ձեր գաղտնիքի մասին:
Ցուլ
Ուշադրություն մի դարձրեք փոքր անախորժությունների և տարաձայնությունների: Կյանքում շատ ավելի լուրջ բաներ կարող են պատահել, որոնք իսկապես կզգան ձեր ուշադրության կարիքը:
Երկվորյակ
Ժամանակն է սիրելին սեր խոստովանել: Դա ձեր կյանքը լիովին կփոխի դեպի դրական կողմ: Դուք իրոք սիրահարված եք, բայց համարձակություն չունեք դա խոստովանելու համար:
Խեցգետին
Այսօր փորձեք խուսափել գործնական ցանկացած առաջարկից, դրանք առաջին հայացքից
գրավիչ կլինեն, բայց իրականում ձեզ այնքան էլ ձեռնտու չեն:
Առյուծ
Փորձեք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են ծագել տանը: Դուք չեք հրահրողը, բայց դուք զուսպ եղեք:
Կույս
Խաղաղ օր է, ոչ մի արտառոց բան չի կատարվի, չհաշված, որ երեկոյան սիրելիից կամ գաղտնի երկրպագուից անակնկալ կստանաք:
Կշեռք
Դուք ձեզ մի տեսակ կոտրված եք զգում, ինչի համար, սակայն լուրջ պատճառ չկա, փորձեք ինքներդ ձեզ հանել այդ վիճակից և սթափվել:
Կարիճ
Միանգամից մի քանի գործ մի ձեռնարկեք, փորձեք զբաղվեք մեկով, բայց լրիվ լավ անել, հակառակ դեպքում ամեն ինչ կիսատ կլինի:
Աղեղնավոր
Դուք ձեր աշխատանքի արդյունքից գոհ կլինեք: Դուք այդ գործի վրա շատ եք ջանք թափել, բայց վաղուց արդյունք չեք տեսել, հիմա պտուղները քաղելու ժամանակն է:
Այծեղջյուր
Հարազատների հետ լավ հարաբերություններ հաստատելու ժամանակն է: Դուք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք նրանց հետ, ինչը ձեզ հունից հանում է:
Ջրհոս
Դուք էներգիայով ու էնտուզիազմով լի եք: Օրը հաջող է ցանկացած գործի համար, որը կձեռնարկեք:
Ձկներ
Ինքնավերլուծության օր է: Փորձեք նայել ձեր ներսը և հասկանալ, իրականում ինչն է ձեզ անհանգստացնում: