6 պատճառ, թե զույգերն ինչու են իրար նման
ՖՈՏՈՀավանաբար նկատած կլինեք այն զույգերին, ովքեր բավականին երկար ժամանակ միասին են և նման են իրար արտաքինով: Որոշ զույգեր այնքան նման են, որ դիմացինը կարող է մտածել, որ քույր ու եղբայր են:
1. Ասում են, որ տղամարդիկ զուգընկերուհի ընտրելիս որոշակի նմանություն են փորձում գտնել իրենց մայրիկի հետ: Գիտնականներն ապացուցել են, որ մենք ընտրում ենք նրանց, ովքեր մեզ նման են, նաև նրանց, ովքեր նման են մեր ծնողին: Փորձում ենք նմանեցնել աչքերի, մազերի գույնը:
2. Միասին անցկացրած երկար տարիները
Ամերիկացի հայտնի հոգեբան Ռոբերտ Զանջոնցը համեմատել է 25 տարվա արված նկարները: Նրա ուսումնասիրություններն ապացուցել են, որ նույնիսկ այն զույգերը, ովքեր չունեն արտաքին ոչ մի նմանություն, 25 տարվա ամուսնությունից հետո զարմանալի նման են:
3. Միմյանց հետ ժամանակ անցկացնել
Սա ևս մեկ պատճառ է միմյանց նմանվելու համար: Զույգերը միասին կիսում են թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը: Ամեն ինչի միջով նրանք միասին են անցնում։ Սա ևս մեկ պատճառ է իրար նմանվելու համար:
4. Մենք գրավում են նրանց ուշարությունը, ում նման ենք
Համաձայն հետազոտությունների՝ ուշադրություն ենք դարձնում նրանց, ովքեր մեզ են նման: Եթե դուք նման եք իրար, ուրեմն՝ ձեր ապագա երեխան նման է լինելու երկուսիդ, և դժվար կլինի ասել, թե կոնկրետ ում է նման:
5. Ունեք միևնույն իմունային համակարգը
Մեր իմունային համակարգը մեր ապրելակերպի արտացոլանքն է: Եթե զուգընկերներից մեկը փորձում է վարել առողջ ապրելակերպ, մյուսը նույնպես թողնում է վատ սովորությունները՝ հետևելով մյուսին:
6. Բացի նմանություններից և դժվարություններից՝ ամենակարևորը նորից և նորից սիրահարվելն է միմյանց:
Իմ պապիկը և տատիկը 60 տարի է, ինչ ամուսնացած են: Պապիկս տառապում է հիշողության կորստով. չի հիշում ո՛չ երեխաներին, ո՛չ տունը, ոչ մի բան: Բայց ինչքան էլ որ չի հիշում ոչ ոքի, տատիկիս տեսնելիս միշտ ասում է․ «Տեսեք իմ գեղեցիկ կնոջը»։