Մերայա Քերրիին ընկերոջ հետ են «բռնացրել»
ՖՈՏՈԱռավել մանրամասն ՝ այստեղ
Մերայա Քերրիի մասին վաղուց կարծես թե նորություններ չկային:
Ի դեպ, անցյալ տարի Նյու Յորքում երգչուհին խայտառակ եղավ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության ժամանակ: Հայտնի երգչուհին պետք է երգեր իր անմահ All I want for Christmas is You հիթը, սակայն ձայնագրությունը փչացավ եւ ուրիշ երգ միացավ, որի տակ Քերրին եւ նրա խորեոգրաֆները ոչինչ չկարողացան հորինել:
Ամեն դեպքում, Մերայան, չնայած անցյալ տարվա ձախողմանը, դեկտեմբերի 31-ին դարձյալ հանդես կգա Նյու Յորքում:
Իսկ առայժմ տոնի նախաշեմին Մերայան ուղեւորվել է Կոլորադոյի նահանգ, որտեղ Ասպեն քաղաքում նրան «բռնացրել» են ընկերոջ՝ իր պարախմբի պարող Բրայան Տանակայի հետ:
47-ամյա երգչուհին եւ 34-ամյա պարողը շոփինգի են ուղեւորվել ձեռք ձեռքի բռնած:
Աղբյուր՝ Daily Mail