Ահա ինչպիսին կլինի Ձեր սիրային կյանքը 2018 թվականին` ըստ հորոսկոպի
ՖՈՏՈԽոյ
2018 թվականին Դուք վերջապես կհանդիպեք մեկին, ով չի ուզում պարզապես ժամանակ անցկացնել Ձեզ հետ: 2017-ին ամեն բան արել եք կիսատ, ոչ ամբողջ սրտով, բայց դա չի համապատասխանում Ձեր բնությանը: Մի քանի ամիս ու համբերություն, և Դուք վերջապես կհանդիպեք Ձեր երկրորդ կեսին:
Ցուլ
2018 թվականին անկախության ու ազատության Ձեր պահանջը նույնիսկ ավելի կուժեղանա, սակայն Ձեզ անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ մարդկանց ներս թողնել Ձեր կյանք: 2018-ն այն տարին կդառնա, երբ Դուք կսկսեք քիչ-քիչ վայր դնել Ձեր զենքը:
Երկվորյակ
Դուք ատում եք միայնությունը. այն Ձեզ խոցելի ու դեպրեսիվ է դարձնում: Այնուամենայնիվ, 2018 թվականին Դուք կբացահայտեք Ձեր մեջ նոր ծնված ազատություն. այս տարի Դուք չեք ընկնի սիրո փնտրտուքների մեջ: Ձեր մենակությունը կվերածեք արկածի ու կարիերայի, որոնք կօգնեն զգալ երջանիկ:
Խեցգետին
Շնորհավորում ենք: 2018-ը կլինի տարի, երբ Դուք կազատվեք Ձեր անցյալից ու նախկիններից: Դուք այլևս չեք մտածի նրանց մասին: Վերջապես կհանդիպեք նոր մարդկանց, ովքեր ավելի արժանի ու համապատասխան կլինեն Ձեզ: Ու այս անգամ չեն լքի Ձեզ:
Առյուծ
Առյուծ, 2018-ին Ձեր ես-ը կզիջի իր դիրքերը: Հնարավոր է` Դուք որոշ հիասթափություններ ապրեք սիրո հարցում, բայց դա Ձեզ ավելի լավը կդարձնի: Մի սպասեք, որ այս տարի ամուսնանալու եք, բայց ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր երկար ժամանակ տարված են Ձեզանով:
Կույս
Ուշադրություն, Կույսեր: 2017-ը դժվար տարի էր Ձեզ համար, բայց 2018-ը գալիս է փրկելու Ձեր գեղեցիկ սիրտը: Այս տարի մինչև ականջների ծայրը կսիրահարվեք մեկին, ով ամբողջովին նույնը կզգա Ձեր հանդեպ:
Մանրամասները՝Lraber.info