Կենդանակերպի նշանների հոբբին և նախասիրությունները
ՖՈՏՈԽոյ
Խոյերի բազմաթիվ հետքրքրություններ ունեն, սակայն ժամանակի բացակայությունը երբեմն խոչընդոտ է հանդիսանում։ Նրանք ակտիվ հանգիստ, շրջագայություններ են նախընտրում։ Տիպիկ Խոյերի մեծամասնությունը վայելում են ֆիզիկական ակտիվությունը, որը թույլ է տալիս ցուցադրել իրենց շարժունակությունը։ Խոյը հաճույքով սեղանի խաղերն է վայելում, որոնք իրեն հնարավորություն են տալիս ցույց տալու մտքի գերազանցությունն ու մարտավարական իշխանությունը։
Ընդհանուր առմամբ Խոյերը հանգստի ժամերին զբաղվում են սպորտով, մեքենաների մրցավազքով, հեծանվաերթով, վազքով, ռիսկային սպորտաձևերով (օրինակ՝ նոր գագաթի նվաճում), թատերական գործունեությամբ։ Խոյերը սիրում են հորինել, պատրաստել ինչ-որ բան։ Սակայն շատ բարդ է գտնել մի խոյի, ով հանգստանում է ողջ օրվա ընթացքում։ Երմբեմն թվում է, թե իրենց էներգետիկ պաշարն ու կամքի ուժն անսպառ են։ Տիպիկ Խոյերը չեն հանգստանում՝ թե կանայք, և թե տղամարդիկ, ինչպես մարդկանց մեծամասնությունը։ Խոյերը չափազանց զբաղված են։ Խանդավառությունը, որը չի լքում նրանց, նույնքան լավ է, ինչպես և հանգիստը։
Ցուլ
Ընդհանուր առմամբ Ցուլերը հանգստի ժամերին զբաղվում են թանկարժեք իրեր հավաքելով, երգելով կամ երաժշտություն լսելով, այգեգործությամբ, նկարչությամբ, համեմատաբար հանգիստ սպորտային խաղերով, և այն ամենով, ինչը թույլ է տալիս ֆիզիկական հաճույք վայելել, ինչպես, օրինակ, ձիավարությունը։ Սիրում են երաժշտությամբ, զվարճանքով և հումորով լի երեկոներ։ Ցուլը հանգստի ժամանակ ծույլ է և թուլացած։ Հաճախ հանգստանում է պարզապես հեռուստացույցի առջև կամ երաժշտության ներքո՝ ոտքերը սեղանին դրած։
Սովորաբար Ցուլերը խորը քուն են մտնում և արթնանում են շատ դանդաղ։ Երբ անցնում են գործի, ապա կարողանում են լավ աշխատել՝ չհոգնելով ողջ օրվա ընթացքում։ Տնարար են, համեղ պատրաստում են և սիրում են հյուրեր ընդունել։ Ցուլ-կանայք կատարյալ տնային տնտեսուհիներ են։
Ցուլը պաշտում է բնությունը, ձկնորսությունը, արշավները և սպորտը։ Սիրում է արկածների և աշխարհի մեծ նվաճողների մասին գրքեր կարդալ։
Երկվորյակներ
Գոյություն չունի հանգստը վայելող Երկվորյակի նման էակ։ Նույնիսկ երեխաների հետ ձնագնդի խաղալուց հետո, երբ նա նստում է բուխարու մոտ, նրա ուղեղն աշխատում է՝ ստեղծելով նոր գաղափարներ, մտածելով որևիցե խնդրի շուրջ։
Տիպիկ Երկվորյակը շփում է սիրում, այնպիսի շփում, ինչպիսին է հեռախոսազրույցը, նամակագրությունը։
Երկվորյակը թեթև սպորտաձևերի սիրահար է, օրինակ՝ սեղանի թենիս, բիլլիարդ, լող, նաև շրջագայություններ, երկարատև և կարճատև ուղևորություններ, թերթերի և ամսագրերի ընթերցում, խաչբառեր և վիկտորինաներ, հասարակական տարատեսակ ներկայացումներ, պարեր։ Իրենց հետաքրքրում են նորանոր բացահայտումներն ու ուսումնասիրությունները, օտար լեզուների տիրապետումն ու կիրառումը, սեփական ձեռքերով տարբեր իրերի պատրաստումը։
Երկվորյակները պաշտում են արկածներն ու փոփոխությունները, արտասահմանյան ճանապարհորդությունները։ Հեշտությամբ գտնում են նոր ընկերներ և նոր սիրավեպեր։ Սիրում են գրել պոեզիա։ Չեն սիրում անվերջ բողոքներ լսել, խիստ կարգապահությանը հետևել, անիմաստ ժամանակ վատնել, սպասել, անդառնալի հայտարարություններ անել, պարտվել, երկար ժամանակով կենտրոնացնել ուշադրությունը ինչ-որ մեկ բանի վրա։
Խեցգետին
Ծանր ֆիզիկական աշխատանք չսիրող և նստակյաց Խեցգետինները կարող են զբաղվել այնպիսի գործերով, որոնք թույլ են տալիս իրենց դուրս հանել բացասականը և դրսևորել մայրական բնազդը։ Կյանքից վերցված պատմությունները հետաքրքրություն են առաջացնում իրենց մոտ: Նրանք հետևում են արվեստի և հումանիտար գիտությունների զարգացմանը, հետաքրքրվում են էստրադային երաժշտության և կինոյի նորամուծություններով։ Ընդհանուր առմամբ, տիպիկ Խեցգետնի սիրելի զբաղմունքևերից են նավակներով զբսանքը, թիավարումը, լողը, ծովագնացությունը, առագաստանավային սպորտը, տարատեսակ ջրային խմբակային խաղերը, ձկնորսությունն ու այգեգործությունը, կենդանիների բազմացումն ու խնամքը, տարբեր իրերի հավաքածուները, ընտանեկան մթնոլորտում հանգիստն անցկացնելը։
Իրենց ամբողջ ստեղծագործական պոտենցիալը Խեցգետինները նախընտրում են ծախսել տանը։ Տան ձևավորումը, ձեռագործությունը, երաժշտությունը՝ սրանք այն բնագավառներն են, որոնք հաճույք են պատճառում իրենց։ Նրանց ստեղծագործական աշխատանքը հաճախ պրոֆեսիաոնալ չէ և ուղղված է հյուրերին և ընկերներին զբաղեցնելու համար։
Չնայած տան հետ մեծ կապվածությանը, Խեցգետինները՝ հատկապես երիտասարդ տարիքում, սիրում են ճանապարհորդել։ Շրջագայությանը Խեցգետինը նախօրոք է պատրաստվում և կարող է նախապես երազել, թե ում հետ և որտեղ կանցկացնի իր հանգիստը։ Եվ շատ անհանգստանում է, եթե ինչ-ինչ պատճառներով ուղևորությունը չի կայացել։ Խեցգետինը բազմազանություն և էկզոտիկ վայրեր է սիրում։ Շրջագայության հիմնական նպատակն է՝ երկրի աշխարհընկալումն ու հույզերի արտաքին արտահայտումը։
Զգացմունքային և սենտիմենտալ լինելով՝ Խեցգետինները պաշտում են ընտանեկան պատմությունը, հատկապես՝ տոհմածառը։ Սիրում են համեղ սնվել, գնումներ կատարել և հաճույքով ընդունում են սիրո ցանկացած դրսեւորում։ Չի ընդունում սեփական օջախի նկատմամբ ոչ մի քննադատություն, դժվարությամբ է տանում ճգնաժամային վիճակը, չի սիրում անուններ և նշանակալից օրերը մոռացող մարդկանց և նրանց, ովքեր հրաժարվում են փորձել իրենց պատրաստած ուտեստը։
Շարունակությունը՝ այստեղ