Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ՝ հունվարի 9-ի համար

ՎԻԴԵՈ
Մանրամասն՝Lraber.info
 
Խոյ. Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:
 
Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն:
 
Ցուլ. Այսօր բազմաթիվ բանակցություններ և հանդիպումներ կլինեն: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում եք, և դա ձեզ դուր է գալիս: Տնային գործերի լուծումը ձեզ չի խանգարում նաև զբաղվել աշխատանքային պարտավորություններով, իրականացնել պրոֆեսիոնալ բնույթի մտահղացումները: Լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում՝ երբ դուք լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում:
 
Ուշադրություն դարձրեք կանանց հետ ձեր հարաբերությունների վրա՝ այսօր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ձեր համար շատ օգտակար բաներ անել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:
 
Երկվորյակներ. Օրվա առաջին կեսը ամեն հարցում զգուշություն է պահանջում: Այդ ժամանակահատվածում ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չընդունել, չանցկացնել գործնական բանակցություններ, ձեր վրա ոչ մի պարտավորություն չվերցնել: Ձեր հակառակորդները շատ գործունյա են և, ցավոք, կարող են ձեզ մեծապես վնասել: Դաշնակիցները պատրաստ են ձեզ օգնել, սակայն՝ առանց խանդավառության:
 
Զգալիորեն ավելի բարենպաստ է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առանց լուրջ ջանքերի կարող եք նվաճել այն մարդկանց համակրանքը, ում աջակցության կարիքը զգում եք:
 
Խեցգետին. Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար՝ այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել:
 
Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և՝ չպլանավորած:
 
Առյուծ. Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան՝ շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր՝ ուրիշներինը:
 
Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք չպլանավորած ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:
 
Կույս. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:
 
Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին՝ հնարավոր են տհաճ միջադեպեր:
 
Կշեռք. Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին:
 
Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:
 
Կարիճ. Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են՝դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես՝ երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին:
 
Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը՝ առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:
 
Աղեղնավոր. Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն:
 
Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով՝ ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մեկտեղ էլ՝ ձեր կարծիքը շրջապատող աշխարհի մասին: Դուք հակված եք մոռանալ ձեր տված խոստումների մասին, դրանով վիրավորելով մտերիմներին: Խուսափեք ավելորդ ծախսերից:
 
Այծեղջյուր. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և՝ ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:
 
Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:
 
Ջրհոս. Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է՝ դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ՝ աշխատակիցների և ղեկավարության հետ:
 
Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով:
 
Ձկներ. Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ՝ հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:
 
Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգնություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք՝ կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել, հրաժարվելով աշխարհիկ միջոցառումների այցելելուց:
Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
Ամենադիտված