Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն». Քրիստինա Կույումչյան

ՎԻԴԵՈ

«Կայարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանի համար Արփիի դերը դեբյուտային էր: Սակայն դա չխանգարեց, որ երիտասարդ դերասանուհին շատ կարճ ժամանակահատվածում սիրվի հեռուստադիտողի կողմից: Քրիստինայի հետաքրքրությունների, ֆիլմում նրա դերի և ֆիլմից դուրս նրա կյանքի մասին էլ այսօր BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ:

Էկրանին միշտ դժբախտ ու կոտրված, իսկ իրականում կենսախինդ, աշխույժ ու էներգիայով լի Քրիստինային Թատերական ինստիտուտ սովորելուն ուղղորդել է հայրը. «Սովորաբար հայ ընտանիքներում հակառակն է լինում՝ հայրերը դեմ են լինում, որ դուստրերն ընտրեն դերասանի մասնագիտությունը: Իսկ իմ պարագայում լրիվ հակառակն էր։ Ես Սլավոնական համալսարան էի ընդունվել, սակայն հայրս ասաց, որ սխալ ընտրություն եմ արել ու պետք է թղթերս տամ Թատերական, քանի որ իմը հենց թատրոնն է: Փոքր տարիքում հաճախում էի Ժիրայր Դադասյանի մնջախաղի խմբակն, ու հայրս այդ ժամանակ էր նկատել իմ դերասանական հակումները: Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի և ինձ սխալ խորհուրդ երբեք չէր տա»:Ուսմանը զուգահեռ Քրիստինան նաև աշխատում էր օդանավակայանում, ու այն, որ շատ մոտ ապագայում նա կունենա իր առաջին դերը, Քրիստինայի մտքով անգամ չէր անցնում. «Աշխատանքից ուշանում էի, և դասախոսիս խնդրեցի, որպեսզի մի փոքր շուտ պատասխանեմ ու գնամ, չնայած որ այդ օրը մեր դասապրոցեսին հետևում էր ռեժիսոր Ելենա Արշակյանը: Միայն հետո, երբ արդեն սերիալն ընթացքի մեջ էր, Ելենան ասաց, որ այդ օրը հենց ինձ լսելու համար էր եկել մեր կուրս, ես էլ թողել, գնացել էի)):

Այդ ժամանակ ընդամենը 18-ամյա դերասանուհու համար առաջին մուտքը նկարահանման հարթակ իսկական սթրես էր. «Սկզբում շատ էի վախենում։ Ինձ թվում է՝ դա անգամ էկրանին էր երևում, որ առաջին սերիաներում իսկապես շատ վախեցած եմ, բայց ժամանակի ընթացքում կերպարս կարողացա բացահայտել, ինքս էլ համարձակություն ձեռք բերեցի»:Երիտասարդ դերասանուհին նշում է, որ նկարահանումներն ու ուսումը դժվար է համատեղում, ամեն ինչ անում է, որ ոչ մի կողմն էլ չտուժի, սակայն դասախոսություններից չբացակայել չի ստացվում: Նկարահանման հարթակում ստացած գիտելիքներն էլ Քրիստինան համարում է անգնահատելի. «Առաջին իսկ օրից միշտ զգացել եմ պարոն Արմեն Էլբակյանի աջակցությունը: Միշտ այնպիսի խորհուրդներ է տվել, որ կարողացել եմ հեշտությամբ հաղթահարել հոգեբանական շատ խնդիրներ, որոնք պայմանավորված էին իմ անփորձ լինելով: Անիտայի դերակատար դերասանուհի Տաթև Մելքոնյանն էլ է միշտ շատ կարևոր ու դիպուկ խորհուրդներ ինձ տալիս: Պրոֆեսիոնալ մարդիկ են, միայն մասնագիտական շփումը նման դերասանների հետ արդեն մեծ հնարավորություն է, որպեսզի մեծ փորձառություն ձեռք բերես: Իմ տեսարանների մեծամասնությունը Ալեքսանդր Բաբասյանի հետ է, և սկզբնական շրջանում, երբ նկարահանումների ժամանակ Ալեքսանդրն իմպրովիզ էր անում, շփոթվում էի, սառած կանգնում ու չգիտեի ինչպես շարունակել խաղը: Սակայն ընթացքում դա էլ հաղթահարեցինք, քանի որ արդեն սովորել եմ Սաշի հետ աշխատելու նրբություններին, ու ասեմ, որ նա ևս իսկապես շատ տաղանդավոր դերասան է, և ես շատ ուրախ եմ նրա նման խաղընկեր ունենալու համար»:Ու չնայած ներկայումս Քրիստինան մի հերոսուհու է ներկայացնում, ում դժբախտ ճակատագրով մտահոգ է ողջ ազգը, իրականում դերասանուհին երազում է կատակերգական դերերի մասին. «Մանավանդ այս դերից հետո շատ եմ ցանկանում թեթև կերպար մարմնավորել, ինչն իմ բնությանն ավելի մոտ է: Ես շատ ուրախ մարդ եմ էությամբ, բայց հիմա Արփիի պատճառով բոլորն ինձ որպես տխուր ու դժբախտ մարդ են ընկալում»:Թեև մեկ տարվա ընթացքում Քրիստինան իսկական աստղ է դարձել, սակայն 19-ամյա գեղեցկուհին այս մտքից նույնիսկ անհարմար է զգում. «Բոլորովին ինձ այդպիսին չեմ զգում, ես չեմ համարում, որ եթե քեզ ճանաչում են, ուրեմն՝ դու աստղ ես: Հեռուստացույց է, մարդիկ նայում են, ճանաչում են, բնական է, սակայն ոգևորվել դրանից, ինչ-որ կերպարի մեջ մտնել՝ չեմ կարծում, որ իմ հետ նման բան կարող է երբևէ լինել: Ընկերներս էլ են հաճախ ասում, որ ֆիլմում նկարվելն ինձ բացարձակ չի փոխել: Նույնն եմ մնացել, թեև, այո, շատ հաճախ են փողոցում մոտենում, խոսում, խնդրում լուսանկարվել, ես էլ սիրով նկարվում եմ))»:

Իր մարմնավորած հերոսուհուն՝ Արփիին, Քրիստինան հասկանում է, սակայն չի արդարացնում, քանի որ գտնում է, որ Արփին պայքարող չէ, չի կարողանում կամք դրսևորել, դրա համար էլ այդքան փորձությունների միջով է անցնում. «Մի բան էլ կա. անկախ ամեն ինչից, եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն, իսկ իմ հերոսուհին նաև այս հարցում է կատեգորիկ տարբերվում իմ պատկերացումներից»:Քրիստինան ասում է, որ ազատ ժամանակը հիմնականում տրամադրում է ընկերներին, իսկ մարզասրահներ երբեք չի հաճախում, որովհետև բնությունից ունի այնպիսի կազմվածք, որի մեջ իրեն հարմարավետ է զգում. «Երբեք մտքովս չի անցնում ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ»,- ասում է Քրիստինան, իսկ սլավոնական նուրբ դիմագծերը, դերասանուհին նշում է, որ ժառանգել է ուկրաինուհի տատիկից: Ամառային հանգստի մասին Քրիստինան արդեն երկար ժամանակ է երազում, ցանկություն ունի լինելու եվրոպական որևէ երկրում, գուցե Իտալիայում, իսկ առհասարակ՝ շատ է սիրում ծովը, և եթե հանգստի մեկնել, ապա միայն ծովափ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝  Ա Յ Ս Տ Ե Ղ

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված