Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 լուռ, բայց շատ վտանգավոր հիվանդություն, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

ՎԻԴԵՈ

Lraber.info-ն ներկայացնում է.

10 հիվանդություն, որոնք շատ վտանգավոր են կանանց համար:
1. Լեյկեմիա

Սա արյան քաղցկեղ է: Փրկվել հնարավոր է միայն, եթե հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվի: Խնդիրն այն է, որ հենց այդ փուլերում հիվանդությունը բոլորովին առանց ախտանիշների է ընթանում: Այն ազդում է նաև այլ օրգանների վրա, ուստի լեյկոզի դեպքում կարող են տուժել և՛ երիկամները, և՛ լյարդը, և՛ սիրտը:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Առանց պատճառի քաշի կորուստ,
  • Ցավ ոսկորներում և հոդերում,
  • Այտուց և անհարմարություն որովայնի մասում,
  • Արյունխեղդ,
  • Թուլություն,
  • Հաճախակի վարակներ,
  • Ավշահանգույցների աճ:

2. Էնդոմետրիոզ

Եվս մեկ հիվանդություն, որը վաղ փուլերում առանց ախտանիշների է ընթանում: Դա բջիջների աճ է, որոնք տեղակայվում են արգանդից դուրս: Դրանք կարող են գտնվել ձվարանների վրա, հեշտոցի մեջ, միզապարկում, արգանդային խողովակների վրա կամ նույնիսկ աղիների հատվածում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անպտղություն,
  • Փոքր կոնքի ցավ,
  • Ցավ սեռական ակտի/միզելու/արտաթորանքի ժամանակ,
  • Ոչ պարբերական կամ առատ ամսեկաններ,
  • Արյուն մեզի մեջ:

3. Դիաբետ

Եվս մեկ հիվանդություն, որը դժվար է հայտնաբերել վաղ շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հաճախ միզում,
  • Ծարավ,
  • Թուլություն,
  • Ձեռքերի և ոտքերի թմրություն,
  • Քաշի կորուստ:

4. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ

Այդ հիվանդություններից են՝ արգանդի, արգանդի խողովակների, ձվարանների վարակները: Պատճառը բակտերիաներն են, որոնք հայտնվում են օրգանիզմում հեշտոցի կամ արգանդի վզիկի միջոցով: Այս հիվանդությունները կարող են առաջանալ չպաշտպանված սեռական կապից հետո: Բակտերիաները կարող են օրգանիզմում հայտնվել նաև վիրաբուժական միջամտության ճանապարհով (ծննդաբերություն, հղիության արհեստական ընդհատում, վիճում, ներարգանդային հակաբեղմնավորիչ):

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հաճախակի և ցավոտ միզում,
  • Սարսուռ,
  • Տենդ,
  • Հոգնածություն,
  • Արտազատումներ,
  • Սրտխառնոց, ախորժակի բացակայություն,
  • Ամսեկանների բացակայություն,
  • Ցավ որովայնի ներքևի մասում, գոտկատեղի հատվածում,
  • Արտազատումներ արյան հետ,
  • Ցավ սեռական ակտի ժամանակ:

5. Ֆիբրոմա

Սրանք բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքներ են, որոնք ոչ հազվադեպ հայտնաբերվում են 30-40 տարեկան կանանց շրջանում: Խնդիրն այն է, որ բժիշկները մինչև հիմա չեն կարողանում բացատրել՝ ինչու են առաջանում այդ ուռուցքները:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անոմալ արյունահոսություն,
  • Ցավ ամսեկանի ժամանակ,
  • Դժվարություն միզելու ժամանակ:

6. Հաստ աղիքի քաղցկեղ

Սա հաճախությամբ 4-րդ քաղցկեղն է, որով հիվանդանում են կանայք: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, բայց կանանց շրջանում ավելի արագ է զարգանում և հանգեցնում է մահացու ելքի:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Թուլություն,
  • Հևոց,
  • Հոգնածություն,
  • Կղանքի զանգվածի բարակ տրամագիծ,
  • Լուծ, փորկապություն,
  • Որովայնի սպազմներ, փքվածություն,
  • Մուգ արյուն աթոռակի մեջ:

7. Արգանդի վզիկի քաղցկեղ

Այս տիպի քաղցեղը դանդաղ է զարգանում, ուստի այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում: Գրեթե միշտ այս հիվանդությանը հանգեցնում է պապիլոմա վիրուսը:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անոմալ հեշտոցային արյունահոսություն,
  • Արյունահոսություն ամսեկանների միջև,
  • Արյունահոսություն սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից հետո,
  • Երկարատև ամսեկաններ,
  • Ցավ փոքր կոնքի հատվածում,
  • Ցավ սեռական ակտի ժամանակ,
  • Առատ արտազատումներ

8. Ձվարանների քաղցկեղ

Այն կարող է առաջանալ ձվարանների էպիթելի քաղցկեղի և սեռական բջիջների չարորակ ուռուցքի պատճառով:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Որովայնի փքվածություն,
  • Ցավեր փոքր կոնքի հատվածում,
  • Հաճախ միզելու ցանկություն,
  • Ախորժակի բացակայություն,
  • Սրտխառնոց:

9. Կրծքագեղձի քաղցկեղ

Այս չարորակ ուռուցքն ամենատարածվածն է կանանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Կրծքի զգայնության փոփոխություն,
  • Ուռուցք կամ կոշտացում կրծքի շրջանում,
  • Ցավ ծծապտուկներում,
  • Ծծապտուկների կամ կրծքի փոփոխություն,
  • Ծծապտուկների ներս ձգվածություն:

10. Սրտի հիվանդություններ

Սրտի հիվանդություններն են ամենահաճախը և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հոգնածություն,
  • Դժվար շնչառություն,
  • Սրտխառնոց, փսխում,
  • Գլխապտույտ,
  • Ուժեղ քրտնարտադրություն,
  • Անհարմարություն պարանոցի, մեջքի վերևի մասում,
  • Ցավ որովայնում:
Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
Ամենադիտված