Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ ՝ ֆրանսիական Սենթ –Էտյեն- դյու- Ռուվրե քաղաքում հոգեւորականի սպանությունից հետո, որի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը, գրում է The Mirror-ը:
«Ֆրանսիայում կատարված վերջին իրադարձություններից հետո մենք որոշակի խորհուրդներ ենք տարածում՝ կրոնական վայրերում անվտանգություն ապահովելու վերաբերյալ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով քրիստոնեական համայնքների վրա պատրաստվող հարձակումների մասին որոշակի տվյալներ չկան, սակայն պետք է զգոնություն պահպանել
Ըստ SITE Intelligence Group–ի տեղեկությունների, Բրիտանիայի հասցեին սպառնալիքներ են եղել ԻՊ-ի կողմից: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են եղել Telegram–ում:
Բացի դրանից, նշում են, որ սպառնալիքներով նկարներից մեկի վրա Ազատության արձանն է եղել պատկերված եւ գրված, որ շուտով Վաշինգթոնն է դառնալու ահաբեկիչների թիրախը: