Ջախջախել Իսլամական Պետությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «մի կողմ դնել հավակնություններն ու տարաձայնությունները և միավորվել՝ «Իսլամական պետությանը» ջախջախելու համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Այժմ պետք է մի կողմ թողել հավակնություններն ու տարաձայնությունները, և առանց որևէ նախապայմանի միավորվել՝ ԻՊ-ին ու նման ծայրահեղական խմբավորումներին ջախջախելու համար, որոնք մարտահրավեր են նետել մարդկային քաղաքակրթությանը»,-հայտարարել է նա:
Լավրովի խոսքով՝ ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ժամանակից աշխարհում անհնար է տարանջատվել այլ երկրներից ու «անվտանգության օազիս» դառնալ: