Օբաման չի կարողանում կազմակերպել իր դուստրերի եւ Լիոնել Մեսսիի հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր դուստրերը ցանկանում են հանդիպել Արգենտինայի ազգային հավաքկանի եւ «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ, սակայն իրեն չի հաջողվել կազմակերպել դա:
Football-espana.net-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է Արգենտինայում, որտեղ նրան ուղեկցում են դուստրերը` Սաշան եւ Մալիան, ովքեր օգնում են նախագահին լեզվի հարցում:
«Իմ դուստրերը հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հիմա նրանք ուզում են տեսնել Մեսսին, բայց ես չեմ կարողանում կազմակերպել դա»,- մասնավորապես` ասել է Օբաման:
Ավելացնենք, որ Լիոնել Մեսսին աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով հինգ անգամ արժանացել է լավագույնի կոչմանը: