Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին
ՎԻԴԵՈՆերկայացնում ենք նումերոլոգիան, որը կօգնի պարզել 2018 թ. առավել հաջողակ օրերը: Պարզ հաշվարկով կիմանաք՝ հաջողությունը երբ կթակի ձեր դուռը:
Հաջողության անհատական թիվը հաշվելը դժվար չէ. դրա համար օգտագործեք ձեր ծննդյան օրը և ամիսը: Օրինակ՝ ծնվել եք 15.07-ին, նշանակում է՝ 1+5+7=13=1+3=4: Այս թիվը պետք է ավելացնել հաջորդ տարվա բոլոր թվերի գումարից ստացված արդյունքին՝ 2+0+1+8=11=2: Գումարեք ստացված թվերը՝ 4+2=6: Ձեր հաջողության թիվը 6-ն է: Ամեն ամսվա 6-ին ձեզ հաջողություն է սպասվում, երբ կկարողանաք հաջողության հասնել գործերում և անձնական կայնքում, կյանքի կոչել համարձակ ծրագրեր և գաղափարներ: Դա տարվա ձեր անհատական թիվն է, որը ձեզ կուղեկցի մինչև 2019 թ.:
Եթե հաշվարկի արդյունքում երկնիշ թիվ ստացաք, այն գումարեք մինչև միանիշ թիվ ստացվի:
Անհատական թիվ 1
Այս տարի ամենը, ինչ կանեք, կազդի ձեր ապագայի վրա: Սա նշանակում է, որ ձեր առջև շատ հեռանկարներ կբացվեն: Կկարողանաք սեփական գործ սկսել, ընտանիք ստեղծել կամ երկար սպասված երեխայի ծնունդը ծրագրել: Տարին հաջող կլինի նաև շինարարության, բնակարանը փոխելու, նոր բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու համար: Պետք է սովորեք լուծել առաջացած խնդիրները: 2018-ին հնարավորություն կունենաք փակելու անցյալի դռները, որը ձեզ թույլ չի տալիս լիովին զարգանալ: Միայնակ մարդիկ հարաբերություններ կսկսեն:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ
Անհատական թիվ 2
Նոր տարին ձեզ համար 2017-ից ավելի կայուն կլինի: Կկարողանաք նոր հարաբերություններ սկսել կամ հարթել նախորդները, առաջիկա հաղթանակների ծրագիր կազմել: Աշխատանքում կարող են անսպասելի առաջընթացներ լինել: Սովորեք դիվանագետ լինել, համբերություն ունեցեք, դեպքերն առաջ մի գցեք, այլապես կարող եք մի շարք սխալներ թույլ տալ, որոնք ձեզ հետ կնետեն: 2018 թ. ձեր բոլոր մտքերը կկատարվեն, եթե սովորեք թիմով աշխատել: Կարողացեք լսել և արժեքավոր խորհուրդներ ընդունել:
Անհատական թիվ 3
Նոր տարին շատ նոր հանդիպումներ և զարգացման հնարավորություններ կբերի: 2018 թ. պետք է համառություն դրսևորեք: Հունվարից պատրաստվեք ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, կրեատիվություն և հավակնոտություն դրսևորել: Այդպես կկարողանաք վեր բարձրանալ կարիերայի սանդուղքով, ընդլայնել բիզնեսը: 2018 թ. կդասավորվի անձնական կյանքը: Ձեզ շատ հանդիպումներ են սպասվում, բաց չթողնեք ձեր ճակատագիրը: Ցանկալի չէ վարկ վերցնել փետրվարին և նոյեմբերին: Այս ամիսներին պետք է խնայեք: Դրանք անհաջող կլինեն նաև ռոմանտիկ ծանոթությունների և ամուսնության համար:
Անհատական թիվ 4
Պատասխանատու է համառության և աշխատասիրության համար: Պետք է սովորեք կազմակերպված լինել և վերահսկել աշխատանքային ամբողջ գործընթացը: Ամենը, ինչի մեջ ուժ կներդնեք, 5 տարի կաշխատի ձեզ համար: 2018 թ. մի սպասեք ակնթարթային արդյունքի, արագ կարիերային աճի: Մի շեղվեք նպատակից և կկարողանաք որոշ ժամանակ անց ստանալ ձեր աշխատանքի հրաշալի պտուղները: Սիրո մեջ շտապել պետք չէ: Մի ամուսնացեք մարտին և դեկտեմբերին: Այդ ժամանակ ուշադրություն դարձրեք առողջությանը:
Անհատական թիվ 5
Ձեռնտու ծանոթություններ, կարիերայի արագ աճ, շրջագայություններ և նոր հնարավորություններ կլինեն: 2018 թ. պետք է ուշադրություն դարձնեք անձնական հարաբերություններին: Երկար մտորումները չեն նպաստի անձնական կյանքի զարգացմանը: Փոփոխություններն անխուսափելի են, դրանց պետք է նախապես պատրաստվել. արդեն փետրվարին կյանքը կարող է կտրուկ շրջադարձ ունենալ, պետք է աշխատեք բարեկեցության հասնելու համար: Ռիսկը տեղին կլինի, բայց հետևեք ֆինանսներին. վարկերը և չվճարված պարտքերը կարող են սրել ձեր վիճակը:
Անհատական թիվ 6
2018 թ. կայուն և հանգիստ կլինի: Առաջին տեղում կլինեն ընտանիքը և անձնական հարաբերությունները: Միայնակները կհանդիպեն երկրորդ կեսին: Ինքնուրույն առաջընթացի հնարավորություն կունենաք, այդ թվում՝ բիզնես բացելու: Զգույշ եղեք իշխանությունների հետ հարաբերություններում: Սահմանը չանցնեք, ազնիվ եղեք օրենքի առաջ: Տարվա սկզբում մի շտապեք անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:
Անհատական թիվ 7
Նոր տարին հաջող կլինի անձնական զարգացման համար: Կրթության բաձրացումը, հոգևոր աճը և արժեքների վերագնահատումը կօգնեն շատ խնդիրներ լուծել և բարդ հարցերի պատասխաններ գտնել: Ֆինանսական գործերն առաջին տեղում չեն լինի, կզարգանան միայն 2018 թ. վերջին: Պետք կլինի հետևել ծախսերին՝ պարտք չվերցնելու համար: Կեղծ հույսերով խաբված լինելու ռիսկ կլինի, ուստի մի շտապեք ամուսնանալ: Բացառեք բացասական տրամադրվածությունները, որոնք կարող են ընկճախտի հանգեցնել:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ