Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր ձեռքի տեղը ձեր ոտքը պաչեմ, զենքը դրեք, արյուն մի թափեք, թող մամաները նորից բալա չկանչեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Եթե պետք է՝ մենք սեւազգեստ մայրերով դուրս կգանք փողոց ու կխնդրենք նրանց, որ զենքները վայր դնեն, արյուն չթափվի ու ոչ մեկը բալա չկանչի»,-hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում, դիմելով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ասել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների միավորման համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մարոզ Մարգո):

-Ես ինքս որպես սեւազգեստ մայր, որպես զոհվածի մայր, իմ կոչն ու հղումն եմ անում, ակնկալում եմ, որ արյուն չի թափվի: Մենք հակառակորդ ունենք, որն ամեն օր կրակահերթի տակ է պահում մեր բալեքին: Եւս մեկ անգամ Հայաստանում, Երեւանում առավել եւս արյուն չթափենք, որովհետեւ մեր այս ոտնձգություններով մեր հակառակորդին ուրախացնում ենք:

Ես չեմ կարծում, որ մեր ազատամարտիկներից 10 կամ 20 հոգին կարող են հարցին լուծում տալ:
Բերեք մեր հայրենիքը պաշտպանենք, առաջին հերթին առաջին գծում կանգնած էն 18 տարեկանի մասին մտածենք: Ես 10 օր է՝ դիրքից դիրք եմ գնացել, նոր եմ եկել Ղարաբաղից: Ու բերեք մենք սթափ լինենք ու մեր էրեխեքին սատար կանգնենք: 1994 թվականից հայտարարել ենք զինադադարի մասին, սակայն ոչ մի օր զինադադար չենք ունեցել, մենք ունենք զոհեր գրեթե ամեն օր: Մենք լավից լավ, վատից վատ՝ մեր կյանքն ապրել ենք: Ես ամեն ինչ կտայի, որ հրաշք լիներ ու իմ տղան վերադառնար: Էսօր էդ գունդը գրաված ազատամարտիկները եւս մի տան ճրագ են: Նրանք իրենց ճակատագրերը դրել են վտանգի տակ, բայց ինչի՞ են հասնելու, ոչ մի բանի էլ չեն հասնելու: Եւս մի անգամ մամաները պիտի բալա կանչեն: Ես իմ մայրական խոսքը կասեմ՝ բավ է, ուշքի եկեք, բալեք, կրկնոմ եմ՝ ուշքի եկեք, հայը հայի դեմ զենքով խնդիր չի կարող լուծել:

-Տիկին Խաչատրյան, «Սասնա ծռեր» խմբի՝ ՊՊԾ գունդը գրավելու դրդապատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ նրանք այսպիսով փորձում են կանխել իշխանությունների կողմից ԼՂ հարցում զիջումների գնալը, մասնավորապես՝ ազատագրված տարածքները հանձնելը:

-Իմ տղան Ջաբրաիլում է զոհվել, եթե խոսք գնա այդ տարածքի հանձնման մասին, մենք արյան գնով ձեռք բերածը ետ տալու իրավունք չունենք: Բայց որ ճակատագրեր պիտի խեղվեն, մենք օրական զոհեր ունենանք…. Ոչ մեկը համաձայն չի, չեմ պատկերացնում, որ մարդ լինի, որ հողեր հանձնելու, փոխզիջման գնալու համաձայնություն տա: Ուղղակի չի կարող նման բան լինել: Երկար ու ձիգ տարիներ՝ մոտ 25 տարի, ասում են, թե մենք հողերը տալիս ենք: 25տարի էդ նույն ամպագոռգոռ հայտարարությունները լինում են: Էնտեղ էնքան մարդիկ կան, որոնք շատ զորամասերի տեղը չգիտեն, օրինակ, որ ասեմ՝ 38/401-ը որտեղ է, չեն կարող ասել: Լավ, եթե իրենց արյունը թափվեց, եթե մի քանի ճրագ էլ մարեց, ի՞նչ է փոխվելու:

Մի մոռացեք, որ հակառակ կողմում՝ ոստիկանության շարքերում, նույն հայ մարդիկ են: Մենք հարվածում ենք ոստիկանի՞ն, նա հայ չէ՞: Ես ոչ մեկին էլ չեմ սատարում, բայց չէ՞ որ նրանք էլ ամեն մեկը մի տան ճրագ են: Հողերի խնդիրը մեր ողջ ազգի խնդիրը պիտի լինի, ոչ թե էդ 20-25 հոգունը: Մենք մտածում ենք, որ կտան Ղարաբաղի տարածքները, բայց մենք չե՞նք մտածում, որ այդ դեպքում, եթե ադրբեջանցին մտավ Ղարաբաղ կմտնի նաեւ Հայաստան: Մեզ հիմա խեղճին ու անճարին՝ առաջին գծում կանգնած զինվորներին տեր կանգնելու խնդիրը պիտի հուզի: Բերեք գնանք, կանգնենք մեր զինվորի կողքին, մեր հայրենիքը պաշտպանենք: Իսկ ներքին այսպիսի բաներով, զենքով մենք փոփոխությունների չենք հասնելու: Ես համամիտ չեմ, որ արդյուն թափելով պիտի հաջողության հասնենք: Հլը էդ խնդիրը քննարկման փուլում է, եւ ոչ մի զոհվածի մայր չի լռի, երբ գա պահ, որ իր որդու թափած արյան տեղի հողը տա: Ըտենց բան չկա, ես էլ չեմ կարող դա հանդուրժել: Նախագահ չէ, ով ուզում է լինի՝ չի կարող արյան գնով ձեռք բերվածը զիջի: Մենք 25 տարի պահել ենք հողերը՝ ամեն տարի 40-50 զոհ տալով: Ինչ է՝ հիմա մի 20 զո՞հ էլ տանք, ասենք՝ պայմանագիր պիտի ստորագրվեր Ղարաբաղի հարցով, դրա համար զոհվեցի՞ն այդ մարդիկ:

-Իսկ մյուս պահանջները, որոնք առաջադրել են Խմբի անդամները՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, անցումային կառավարության ձեւավորում եւ այլն, Ձեզ համար ընդունելի՞ են:

-Օրենքը պիտի մեկը լինի՝ սկսած տիկին Մարգարիտայից, ոտնձգությունների ժամանակ սաղի համար պիտի օրենքը մեկը լինի՝ մենք պիտի հասկանանք, որ մենք ինքներս պահանջներ դնելով...դե ցանկացած մեկը, այդ թվում եւ տիկին Մարգարիտան, կարող է զենքը վերցնել ու ասի՝ ես էս եմ պահանջում, էն եմ պահանջում: Չենք կարող զենքով հարց լուծել, ազիզ ջան, արյուն թափելով, առավել եւս հայի, հարց չենք կարող լուծել:

-Դուք ասացիք, որ նոր եք վերադարձել դիրքերից, վստահ եմ, որ զինվորները եւս տեղյակ են այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Խորենացի փողոցում: Նրանք ի՞նչ են ասում ազատամարտիկների գործողությունների մասին:

-Իրենք ասում են՝ թող գան մեր կողքին կանգնեն: Նրանք ասում են՝ էդտեղից հողերը մենք չենք կարող պաշտպանել, որ չտան հակառակորդին:

-Ժիրար Սեֆիլյանը, Արայիկ Խանդոյանը եւ մյուսները հայտարարում էին, որ պատրաստ են գնալ եւ ետ բերել ապրիլյան պատերազմի ժամանակ կորսված 800 հեկտար տարածքը: Սակայն իշխանությունները այդ պատրաստակամությանը կոշտ ու նույնիսկ ծաղրանքով արձագանքեցին, եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «փակեցին» Սեֆիլյանին՝ նրա համակիրներին դրդելով զինված ապստամբության:

-Լոկ բառերով պետք չի բան ասել: Ինձ իշխանությունը երբեք չի ասում, տիկին Մարգարիտա, էդ 800 հեկտար տվածի տակ՝ խրամատում, զինվորի կողքին մի կանգնի: Մենակ հայտարարություններ անելով չի: Ե՞րբ են նրանք ցանկություն հայտնել, որ մտնում են այդ խրամատը եւ իրենց թույլ չեն տվել: Ես ընդհանուր առմամբ ունեմ 862 հրաման, ըստ որի՝ գիշեր լինի, թե ցերեկ ես զորքի կողքը կանգնելու իրավունք ունեմ:

Թե իրենց ի՞նչ են ասել, ի՞նչ չեն ասել՝ ես չգիտեմ: Ես որ խոսում էի 18 տարեկան զինվորների հետ, իրենք ասում էին՝ նրանք իրենց պարտքը կատարել են, թող թողնեն, որ մենք էլ հիմա մեր պարտքը կատարենք: Եւ եթե կարող են, ապա թող գան կանգնեն մեր կողքին: Ես եւս մի անգամ աղաչում եմ, պաղատում եմ՝ ես ձեր ձեռքի տեղը ձեր ոտքը պաչեմ, զենքը դրեք, արյուն մի թափեք, թող մամաները նորից բալա չկանչեն:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված