Որտե՞ղ և ու՞մ հետ են հանգստանում Սարգիս և Մանո Գրիգորյանները. Այսպիսի շքեղ հանգսի մասին բոլորն են երազում..
ՖՈՏՈ
Այս օրերին Սարգիս և Մանո Գրիգորյաններն իրենց ձմեռային հանգիստը վայելում են Եգիպտոսում: Բուրգերի երկիր զույգը մեկնել է ոչ միայնակ: Մանոն BlogNews.am-ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել ընտանեկան ճամփորդության մասին:
«Եկել ենք ընտանիքով՝ մեր երկու աղջիկների հետ՝ Յանայի ու Էվայի: Երեխաների հետ կարողանում ենք լավ հանգիստ կազմակերպել, քանի որ նրանք արդեն մեծ են, չեն խանգարում: Մեզ հետ են նաև մեր սանիկները՝ DJ Smoke-ն՝ իր կնոջ հետ, և մայրիկս»:
Դերասան ամուսինները հանգստանում են Շարմ Էլ Շեյխում: Մանոյի խոսքով՝ բավական ակտիվ ու հետաքրքիր են անցնում օրերը. «Չենք էլ զգացել, թե ինչպես անցավ 7 օրը: Օգտվել ենք բոլոր այն հետաքրքիր տուրերից, որով հնարավոր էր ծանոթանալ Եգիպտոսի մշակույթին: Շատ տպավորված ենք բուրգերով, հասցրել ենք նաև դայվինգով զբաղվել: Իսկ երեխաների համար առավել պասիվ հանգիստ ենք կազմակերպել․ նրանք վայելում էին ծովն ու անապատային արևը»:
Վերջին շրջանում զույգն անդադար ու քրտնաջան աշխատել էր, ու սա նրանց համար սպասված ու վաստակած հանգիստ էր: Գրիգորյան ամուսինները Եգիպտոսից վերադառնում են լիցքավորված ու տպավորված և անմիջապես նախատեսում անցնել աշխատանքի: