Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիթքոմն ինձ աճ տվեց». Ռիփփի

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի եւ դերասանուհի Ռիփփին: Նրա հետ խոսել ենք «Դոմինո»-ի ավաարտի եւ առաջիկա անելիքների մասին:
 
«Այս թիմում գրեթե երկու տարի աշխատեցի: Սա շատ լավ, երիտասարդական, պայծառ ու ծիծաղելի սիթքոմ էր, որտեղ մեզ իսկապես շատ լավ ենք զգացել: Սիթքոմն արդեն ավարտվեց, ու այսօր վստահ կարող եմ ասել, որ մեր թիմում իսկական ընկերական հարաբերություններ հաստատվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Կոնկրետ ես հրաշալի ընկերներ ձեռք բերեցի: Հիմա հույս եմ, որ նման նոր նախագծերում մենք դեռ կհանդիպենք»,- նշեց Ռիփփին:
Դերասանուհին հավելեց նաեւ, որ բացի լավ ընկերներից, սիթքոմի շնորհիվ ձռեք է բերել մասնագիտական նոր հմտություններ:
««Դոմինո»-ն ինձ մեծ փորձ տվեց: Ես շատ եմ սիրում գտնվել աշխատանքային պրոցեսում` պատրաստվել, կերպարս վերլուծել, մտածել դրա շուրջ եւ այլն: Սիթքոմն ինձ աճ տվեց, հավատացնում եմ, որ ամեն սերիայից հետո վերլուծել եմ խաղս, փորձել  հասկանալ առավելություններս ու թերություններս»,- նշեց նա:
 
Թեեւ Ռիփփին երկու տարի աշխատել է այս թիմում, սակայն վստահեցրեց, որ ոչ մի վայրկյան հոգնածություն ու հետաքրքրության պակաս չի ունեցել:
«Իհարկե, երկար ու անքուն աշխատանքը ինչ-որ տեղ նաեւ կարող է հոգնածության պատճառ դառնալ, ինչը շատ նորմալ է, սակայն թիմից եւ սիթքոմից երբեք չեմ հոգնել: Նույնիսկ ընդհակառակը, մեկ բաժակ սուրճից հետո հաճույքով վազել եմ նկարահանման հրապարակ»,- նկատեց նա:
 
Խոսելով սիթքոմում իր` Կառայի կերպարի մասին, դերասանուհին պատմեց, որ միայն դրական կարծիքներ է լսել, եւ ինչպես տարիներ առաջ «Կարգին սերիալում» Մոնիկայի կերպարի դեպքում եղավ, այս պարագայում եւս հանրությունը երբեք երգչուհի Ռիփփիին չի նույնացրել իր կերպարի հետ:
 
«Ուրախ եմ, որ կերպարս սիրվեց, մարդիկ կարծես ինձ սիրում են տեսնել որպես դերասանուհի, բայց ուրախ եմ նաեւ, որ երգչուհի Ռիփփիին չեն շփոթում իմ կերպարների հետ:  Դրական ու օգտակար կարծիքներ շատ եմ լսել, որոնցից փորձել եմ միշտ սովորել»,- ավելացրեց նա:
Ի դեպ` Ռիփփիին շուտով կրկին կտեսնենք նոր նախագծերում:
««Դոմինո»-ի վերջին սեզոնին զուգահեռ նաեւ նկարահանվում էի 25 մասանի ֆիլմում, որը գարնանը կլինի «Արմենիա պրեմիումի» եթերում: Սա կատակերգություն չէ եւ ինձ շատ հետաքրքիր է նաեւ այս ժանրում նկարահանվել: Այժմ մի քանի այլ նախագծերում եմ նկարահանվում, բայց դրանց մասին խոսելու իրավունք դեռեւս չունեմ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այս ոլորտում առաջարկների պակաս չունեմ»,- հավելեց նա:
 
Թեեւ որպես դերասանուհի ներկայանալու հրավերները շատ են եւ Ռիփփին էլ իրեն այս ասպարեզում հրաշալի է զգում, սակայն երգչուհու կարիերան եւս նա չի անտեսում: Ամանորին Ռիփփին տոնական տեսահոլովակ ներկայացրեց, նրա խոսքով` 2018-ին ակտիվ գործունեություն է սպասվում:
«Տարին դեռ չսկսված` արդեն իսկ շատ պայմանավորվածություններ ունեի, հետեւաբար  2018-ը շատ ակտիվ է լինելու: Այս ամսվա վերջին եւս մեկ տեսահոլովակ կնկարահանեմ, որը եւս շատ չանցած կներկայացնեմ հանրությանը: Ասեմ, որ բավականին մեծ թիմ է աշխատում սպասվելիք տեսահոլովակիս վրա, բայց այս պարագայում եւս կնախընտրեմ խոսել պրեմիերայից հետո»,- ավարտեց երգչուհին:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել
Ամենադիտված