Ահա թե ինչով է պայմանավորված այնտեղի վատ հոտը. 5 միջոց, որոնք կօգնեն ազատվել դրանից
ՎԻԴԵՈ
Ահա թե ինչով է պայմանավորված այնտեղի վատ հոտը. 5 միջոց, որոնք կօգնեն ազատվել դրանից
Բոլոր աղջիկներն ու կանայք էլ կյանքի որևէ փուլում բախվում են այս խնդրին և բավականին մեծ գումարներ են ծախսում՝ հատուկ խնամքի միջոցներ ձեռք բերելու և տհաճ հոտից ազատվելու համար։ Սակայն առավել հեշտ տարբերակը պարզապես դրա պատճառը հասկանալն ու դրանից ազատվելն է։
Ահա վատ հոտի հիմնական պատճառները և դրանցից ազատվելու լավագույն եղանակները։
1. Բամբակե ներքնազգեստ կրեք
Օդի ազատ հոսքը պարտադիր պայման է։ Դրա բացակայությունը տհաճ հոտի հիմնական պատճառներից է։
2. Հետևեք Ձեր սննդակարգին
Խմորիչ և շաքար պարունակող մթերքներն իրականում մեծ վնաս են հասցնում միկրոօրգանիզմներին, խախտում են դրանց բալանսն ու հոտի պատճառ են դառնում։ Դրանց փոխարեն տարատեսակ յոգուրտներ օգտագործեք, որոնցում առկա օգտակար նյութերը կօգնեն ազատվել տհաճ հոտից։
3. Օծանելիք
Ոչ մի դեպքում այդ հատվածում օծանելիք մի ցանեք, քանի որ դրա ալկոհոլային բաղադրությունը չափազանց վնասակար է Ձեզ համար։
4. Օճառով լոգանք
Լոգանքի ընթացքում այդ հատվածները մի լվացեք օճառով, քանի որ օճառը շատ կոպիտ է այդ հատվածի համար և կարողանում է սպանել նաև այն միկրոօրգանիզմները, որոնք օգտակար են։ Դրա փոխարեն լոգանքի ժամանակ լվացեք պարզապես գոլ ջրով։
5. Հարաբերություններ
Հետազոտությունները փաստում են, որ որոշ հարաբերությունների ընթացքում անցկացվող «փորձերից» մի քանիսը վնասկար են կնոջ սեռական օրգանների համար, ինչը շատ հաճախ արտահայտվում է տհաճ հոտով։