Ինչո՞վ են զբաղվում «թարմ» արտագաղթած հայ «սփյուռքաաստղերը» ԱՄՆ-ում
ՖՈՏՈՀայ հայտնիների մեծ մասը, իրենց այդպես էլ Հայաստանում չգտնելով ու հայկական շոուբիզնեսի շատ ներկայացուցիչների նման մեր երկրում փող աշխատելու հնարավորություն չստանալով, որոշում են արտագաղթել: Իսկ որտե՞ղ են արտագաղթում հայ աստղերը, իհարկե ԱՄՆ` հիմնականում Գլենդել և Լոս Անջելես` որտեղ կարողանում են մի կերպ յոլա գնան ու փորձել այնտեղ կայանալ` հայի կարոտ մեծահարուստ սփյուռքահայերին «իրենցով անելով»։
Boomnews.am-ը ներկայացնում է այն հայ աստղերին, ովքեր վերջերս են արտագաղթել ու առաջին քայլերն են անում ԱՄՆ-ում հաստատվելու համար։
Արմինկա
Արմինկան, ով վերջերս էլ արտագաղթել ԱՄՆ, իրեն փորձում է շատ արագ գտնել այնտեղ ու ակտիվանալ: Վերջերս նա նոր տեսահոլովակի պրեմիերա արեց, որի շնորհանդեսին ներկա էին ամերիկյան` հայ սփյուռքաաստղերը: Որոշ ժամանակ անց Արմինկան ներկայացրեց իր կողմից մոդելավորված զգեստների մի շարք ու ունեցավ իր սեփական՝ Arminkastyle-ը: Այս շաբաթվա ընթացքում էլ Արմինկան մեզ ներկայացրեց ֆոտոշարք, որը, ըստ երևույթին, նոր տեսահոլովակից է: Կարելի է ասել Արմինկան, որպես «թարմ» արտագաղթած արդեն փորձում է տեղավորվել ամերիկյան արևի ներքո:
Մերի Մակարյան
Նորահարսիկ աստղը երկար ժամանակ միմիայն վայելում էր ամերիկյան ցոպ ու շվայտ կյանքը և ամուսնացած լինելու բերկրանքը: Պարապուրդի մատնված Մերին վերջապես որոշեց անցնել գործի ու տեղավորվել է USarmenia հեռուսաալիքում աշխատանքի` որպես առավոտյան հաղորդման հաղորդավար: Հուսանք շուտով նրան կտեսնենք ամերիկայում նկարահանվող հայկական սերիալների գլխավոր դերերում, եթե իհարկե ամուսինը թույլ տա:
Վահագն Գրիգորյան և Իռեն Ուլիխանովան
Այս աստղային զույգի արտագաղթելու մասին լուրերը այդպես էլ չեն հաստատվում, ըստ նրանց ընկերների, զույգը գնացել է մի քանի ամսով, բայց արդեն շուտով կլրանա կես տարին: Ինչևիցե, զույգը, ըստ իրենց կողմից տեղադրված հայտարարության, նրանք աշխատում են միջոցառումների կազմակերպման հայտնի գործակալություններից մեկում` որպես վարող և պարուսույց ու, իհարկե, Վահագը ցուցադրում է նկարելու իր գեղեցիկ ունակությունը:
Գայանե Ասլամազյան
Նորահարսիկ Գայանե Ասլամազյանը նույնպես «թարմ» արտագաղթած է, բայց, ի տարբերություն մյուսների, Գայանեն դեռ չի շտապում ինչ որ տեղ աշխատել, այլև վայելում է իր ամուսնական կյանքը: Չնայած որոշ ժաման առաջ հանդես է եկել որպես մոդել TAMAR collection-ի համար, բայց մշտական աշխատանք դեռ չունի։
Մոսո Կարապետյան
Ֆուլ Հաուս սերիալից հայտնի դարձած այս դերասանը նույնպես որոշեց արտագաղթել ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Արտագաղթելուց հետո նրա գործունեության մասին ոչինչ չէր խոսվում միայն մոտ 5 ամիս հետո նա վերադարձավ հայրենիք ու նկարահանվեց սիտկոմի վերջին սերիաներում: ԱՄՆ-ում նրա ակտիվ գորոծունեությունը միայն երևում է այն ժամանակ, երբ նա խաղում էր սիտկոմի համերգային տարբերակներում: