Հրաշալի միջոց, որը կարճ ժամանակահատվածում կօգնի ազատվել պատերի վրա առաջացած բորբոսից
ՎԻԴԵՈ
Եթե ձեր տանը բորբոս է հայտնվում, ապա դուք, հավանաբար գիտեք, որ այն բացասաբար է ազդում առողջության վրա:
Այդուհանդերձ, մենք առաջարկում են այդ տհաճ խնդրից ազատվելու չափազանց արդյունավետ միջոց:
Սփրեյը, որը մենք առաջարկում ենք, պարունակում է ընդամենը մեկ բաղադրիչ. Այն է` թեյի ծառի յուղ:
Այս եթերային յուղը կարելի է ստանալ «Melaleuca Alternifoli» տերևենրից, որոնք տարածված են Ավստրալիայում:
Ըստ պատմական աղբյուրների` վերոնշյալ եթերային յուղի անհավանական հատկությունների մասին հայտնաբերվել է 1920-ական թվականներին ավստրալիացի հետազոտողների կողմից:
Ներկայումս հետազոտությունները ցույց են տալիս, որ յուղն օգտակար է նաև այնպիսի տարածված հիվանդությունների բուժման հարցում, ինչպիսիք են մրսածությունը, անգինան, բրոնխիտը, տուբերկուլոզը, ասթման:
Վերադառնալով բորբոսից ազատվելու համար եթերային յուղի կիրառությանը` նշենք, որ սփրեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ թեյի ծառի յուղը բացել 2 բաժակ ջրով և լցնել «պուլիզատորի» մեջ` շաղ տալով բորբոսնած հատվածների վրա: Այնուհետև անհրաժեշտ է թողնել, որպեսզի տվյալ հատվածը չորանա, որից հետո մաքրել շորով: