Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս երեխայի ծնվելուց րոպեներ անց նրա սիրտը կանգ առավ, այնուհետև հանկարծակի կենդանացավ....Տարիներ անց, երբ նա արդեն 9 տարեկան է պատմում է, թե իրականում ինչ էր իր հետ տեղի ունեցել....

Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Կլինիկական մահ վերապրածների պատմությունները թունելի, պայծառ լույսի, մահացած հարազատների հետ հանդիպման վերաբերյալ միաժամանակ ե՛ւ վախեցնում են, ե՛ւ ապշեցնում: Արժե՞ արդյոք հավատալ այս վկայություններին, գուցե մահամերձության վիճակը պարզապես մեռնող ուղեղի պատրանքն է: Բելգիացի գիտնականները կարողացել են պարզել, ​​թե արդյոք իրակա՞ն են հիվանդների հիշողությունները, ովքեր դուրս են եկել կոմայից:

«Ես թռչում էի մի հսկա խողովակի վրայով: Թռիչքի զգացողությունները ծանոթ էին, նույնատիպ իրավիճակ ես զգացել էի երազում: Մտովի փորձում էի դանդաղեցնել թռիչքը կամ փոխել  նրա ուղղությունը: Եվ ստացվեց. ոչ մի վախ կամ սարսափ չկար, միայն` երանություն: Փորձեցի վերլուծել կատարվածը, եզրակացություններն ակնթարթային էին:  Այն աշխարհն, ուր հայտնվել էի, գոյություն ունի»,- պատմում է կլինիկական մահ վերապրած Վլադիմիր Եֆրեմովը:

Մահամերձության վերաբերյալ հետաքրքրությունն անսպառ է: Մենք ցանկանում ենք իմանալ հավերժական հարցի պատասխանը. կա՞ արդյոք «այնտեղ» ինչ-որ բան` կյանքի ավարտից հետո: Կլինիկական մահը վերապրածների մոտ մեծ մասամբ միեւնույն պատկերներն են` թունել, պայծառ լույս, անսովոր թեթեւություն ամբողջ մարմնով մեկ, հաճախ նաեւ մահացած հարազատների եւ մտերիմների հետ հանդիպման մասին պատմություններ:

Այս պատմություններն են, որ կարծես վկայում են հանդերձյալ կյանքի գոյության մասին: Մարդիկ մեծ մասամբ ուզում են հավատալ դրան: Իսկ կարելի՞ է արդյոք հավատալ այդ վկայություններին, գուցե դրանք մտացածին են: Բայց չէ՞ որ ստի դետեկտորների կամ ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարելի է պարզել՝ սու՞տ են դրանք, թե՞ ոչ:

♦ Կա  տարածված մի վարկած, որն ընդունում են բազմաթիվ  բժիշկներ, ըստ որի մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ տեսադաշտը՝ նեղանում:  Թունելի տեսիլքը պարզապեստեսադաշտի նեղացման արդյունք էիսկ սպիտակ լույսը՝ վիրաբուժական կամ ինտենսիվթերապիայի սենյակի լամպը:

♦ Ըստ մեկ այլ վարկածի՝ պայծառ լույսի կամ հանդերձյալ կյանքի տեսիլքը կարող են լինել զգայախաբության արդյունք, ուղեղի օրգանական ախտահարման հետեւանք, նույնիսկմեռնողի հոգեբանական պաշտպանական հակազդում:

Բելգիայի Լիեժյան համալսարանի հետազոտողները ստեղծել են մի մեթոդ, որը կօգնի պարզել, թե ինչքանով են իրական կլինիկական մահ վերապրած հիվանդների տպավորությունները՝ արդեն դրամատիկ իրադարձություններից հետո: Բանն այն է, որ ուղեղը կարող է պահել ինչպես իրականում ապրած հիշողությունները, այնպես էլ սեփական երեւակայությունները` գրքերից եւ այլ հորինվածքներից վերցված: Բայց այդ հիշողությունները պահվում են ուղեղի տարբեր գոտիներում, եւ նրանց ակտիվացման ժամանակ ներառում են երկու տարբեր մեխանիզմներ: Այսպիսով ուղեղի տոմոգրամայի միջոցով այնքան էլ դժվար չի լինի պարզել, թե իրակա՞ն են մահվան հիշողությունները, թե՞ ոչ: Գիտնականներն աշխատել են այն մարդկանց հետ, ովքեր թմբիրի մեջ են եղել: Նրանք հարցում են արել առօրյա կյանքի իրական դեպքերի, ապա նաեւ մահամերձության մասին` արձանագրելով ուղեղի աշխատանքն այս կամ այն հիշողությունների ժամանակ: Այնուհետեւ հիվանդների ուղեղի գործունեությունը համեմատել են  այն մարդկանց ուղեղի աշխատանքի հետ, ովքեր երբեք կոմայի մեջ չեն հայտնվել:

Արդյունքները զարմանալի են եղել, բայց տալ հստակ պատասխան, թե կա՞ արդյոք կյանք մահվանից հետո, ցավոք, ինչպես եւ նախկինում, ասել հնարավոր չէ: Կլինիկական մահվան հիշողությունները եղել են ավելի քան իրական, որոնք սակայն տարբերվել են իրական կյանքի հիշողություններից` պատկերները եղել են ավելի հստակ ու պայծառ:

Ըստ էության, մահամերձի ուղեղը պետք է աշխատի անկանոն՝ ընդհատումներով, քանի որ այդ պահին օրգանիզմը շարքից դուրս է գալիս: Այնուամենայնիվ, բելգիացի գիտնականների փորձարկումները պարզել են, որ այդ պահին հիվանդների ուղեղն աշխատել է ավելի հստակ, քան նորմալ կյանքի ժամանակ:

Պրագմատիկ գիտնականները դեռ առաջարկում են այս ֆենոմենի բժշկական մոդելի բացատրությունը: Մասնագետները ենթադրում են, որ մարմինը թողնելու պատրանքը ընկալվում է որպես իրական՝ տվյալ գոտում նեյրոնների դիսֆունկցիայի շնորհիվ: Հնարավոր է մահանալիս ուղեղն «առաջացնում» է մի հետաքրքրաշարժ պատմություն մեզ համար, բայց մենք զգում ենք այն որպես բացարձակապես իրականություն: Ընդ որում, այս բացատրությունը միայն վարկած է: Չնայած Լիեժյան ինստիտուտի աշխատակիցների փորձն անշուշտ շատ հետաքրքիր է, այնուամենայնիվ, հանդերձյալ կյանքի ո՛չ բացակայությունը եւ ո՛չ էլ իրականությունն այն չի ապացուցել:

Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
Ամենադիտված