Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհավանական ավանդույթներ..թե ինչպես են ստուգում տարբեր երկրներում,արդյոք տղամարդը պատրաստ է հասուն կյանքի. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն՝  ԱՅՍՏԵՂ

Աղջիկներ, մերկ մարմիններ, սեքս… Այս մասին մտածում է յուրաքանչյուր առողջ տղամարդ: Կա՞, արդյոք, մի տարիք, երբ տղամարդն այլեւս սեռական հարաբերությունների կարիք չի զգում, եւ սեքսը նրան այլեւս չի հետաքրքրում: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Ըստ նրա՝ սեքսուալ ֆունկցիան տղամարդու կյանքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում. «Կանանց համեմատությամբ՝ տղամարդու համար սեռական ֆունկցիան ավելի կարեւոր է: Մենք հարավային երկիր ենք, այստեղ տղամարդիկ շուտ են հասունանում՝ 15-16 տարեկանում: Եվ հենց այդ տարիքից յուրաքանչյուր տղամարդու համար սեռական ֆունկցիան գալիս է առաջին պլան: Ֆիքսված տարիք չկա, որ տղամարդն այլեւս սեքսով չհետաքրքրվի: Եթե կնոջ համար գոյություն ունի կլիմակտերիկ շրջան, որը նպաստում է սեռական հարաբերությունների նկատմամբ ժամանակավոր անտարբերությանը, ապա տղամարդու համար կլիմաքս կոչված երեույթը, որպես այդպիսին, գրեթե չկա»: Բժիշկը փաստում է նաեւ, որ տղամարդկանց միայն 30%-ն է կլիմակտերիկ շրջան տանում. «Դրանք քիչ հանդիպող դեպքեր են, որոնց մոտ կլիմակտերիկ շրջանը պայմանավորվում է հորմոնալ իջեցումով: Դրա համար էլ ֆիքսված տարիք չկա. դա կարող է լինել 50-60 տարեկանում, որն էլ կախված է օրգանիզմի առողջությունից, սթրեսոգեն ֆակտորներից»: Սեռական ֆունկցիայի մասին մեր զրուցակիցն ասաց. «Այն շատ զգայուն ֆունկցիա է՝ պայմանավորված բազմաթիվ ֆակտորներով՝ հոգեբանական, առողջական: Եվ այդ ֆակտորներից յուրաքանչյուրի խախտումից կարող է սեռական ֆունկցիան տուժել»: Սեքսապաթոլոգի խոսքով, որքան էլ տղամարդը կլիմակտերիկ շրջանում լինի, հորմոնային իջեցում ունենա, միեւնույն է, նրան միշտ հետաքրքրելու է սեքսը. «Ցանկացած առողջ տղամարդ միշտ էլ ցանկանում է սեքսուալ կյանքով ապրել: Բայց յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ գալիս է մի շրջան, երբ նրա հնարավորությունները նվազում են, ու նա չի կարողանում իրականացնել գործողությունը: Միջին տարիքից հետո տղամարդկանց մեծ մասի մոտ սեռական ֆունկցիան զգալի չափով իջնում է: Բայց չի կարելի դոգմա ընդունել, թե 55-60 տարեկան տղամարդը չի կարող սեքսով զբաղվել»: Սեռական ֆունկցիայի անկմանը նպաստող ազդակների մասին էլ Ա. Բարսեղյանը ասաց. «Ընդհանրապես երիտասարդների մոտ սեռական ֆունկցիայի անկման պատճառ հանդիսանում են հոգեբանական՝ հոգեծին սեռական խանգարումները: Այսինքն՝ նրանք դեռ կայացած չեն որպես անձ, սոցիալական որոշակի ստատուս չունեն, միջանձնային հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ ունեն, կնոջ կողմից ծանր հոգեբանական տրավմա են ստացել եւ այլն: Այս պարագայում հնարավոր է, որ տղամարդը հիասթափություն ապրի, եւ սեռական ֆունկցիան որոշ ժամանակ դադարի գործել»: Ա. Բարսեղյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքա՞ն ժամանակ կարող է տղամարդը առանց սեռական կյանքի ապրել. «Սեռական կյանքից ձեռնպահ մնալը տղամարդիկ ավելի ծանր են տանում, քան կանայք: Սեռական ֆունկցիայի վերականգնումը շատ բարդ է: Երիտասարդների մոտ հեշտ է վերականգնվում սեռական ակտիվությունը, իսկ եթե միջին տարիքի տղամարդն է երկար ժամանակ ապրել առանց սեքսի, վերականգնվելը շատ բարդ է»: Կանանց սեռական ցանկությունների անկման, ցանկությունների նվազեցման շրջանի մասին էլ խոսեցինք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, գինեկոլոգ Մարինա Ոսկանյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, կանայք սեքսով սկսում են չհետաքրքրվել եւ դրա կարիքը չզգալ՝ 45-50 տարեկան հասակում. «Կնոջ կյանքը մի քանի փուլ ունի: Փուլերից մեկը կլիմակտերիկ շրջանն է, որը համարվում է կնոջ հասունացման, ծաղկման փուլ: Այս շրջանում կանանց ձվարանների ֆունկցիան սկսում է նվազել: Այսինքն՝ հորմոնները նվազում են: Իսկ սեռական կյանքի ձգտումը կախված է հորմոններից: Եթե հորմոնների քանակը պակասում է՝ բերում է սեքսի ցանկության նվազեցման: Տարիքային առումով շատ անհատական է. մեկի մոտ կարող է 40 տարեկանից սկսել, մյուսի մոտ՝ անգամ 35-ից, կին էլ կա, որ մինչեւ 55 տարեկանն է ձգվում»: Մ. Ոսկանյանը նշում է, որ սեռական հարաբերության ցանկությունը կապված է նյարդային համակարգի հետ. «Եթե կինը չունի սեռական կյանք՝ լավ չէ: Եթե կնոջ կյանքում սեքս չկա, ընդմիջում է, այն էլ՝ երկար, ապա նրա օրգանիզմում որոշակի փոփոխություններ են լինում՝ հորմոնները, ձվարանների ֆունկցիան աստիճանաբար մարում է: Բայց դա չի նշանակում, թե այն կինը, որը ապրում է սեռական կյանքով՝ ավելի առողջ է, քան նա, որն այդ կյանքով չի ապրում: Ամեն ինչ կախված է մարդու նյարդային համակարգից: Մարդ կարող է կանոնավոր սեռական կյանքով ապրել, բայց նյարդային համակարգը անկանոն լինի, ինչն էլ հիվանդությունների աղբյուր է»: Կանանց մասին խոսեցինք նաեւ բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Նրա համոզմամբ էլ, կնոջ սեքսուալ հետաքրքրությունների նվազումը պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխություններով. «Սա չի խոսում այն մասին, որ կնոջը սեքսը չի հետաքրքրում: Կինը, ի տարբերություն տղամարդու, միշտ ունենում է սեռական հարաբերության ցանկություն: Կինը միշտ պատրաստ է սեքսի»: Ա. Բարսեղյանի ձեւակերպմամբ, սեսքի ցանկությունը մասնավորապես մարում է այն կանանց մոտ, որոնք 4-5 տարի ամուսիններից հեռու լինելու պատճառով ապրում են առանց սեքսի. «Այդ անկումն արտահայտվում է անօրգազմիայով՝ օրգազմ չեն ապրում, հաճույք չեն ստանում, ցանկություն չեն ունենում, առաջանում են նեւրոզներ, հիսթերիա, ագրեսիա: Սակայն նորմալ զուգընկերոջ պարագայում կամ նորմալ սեռական կյանքը վերականգնելու դեպքում սեռական ֆունկցիայի վերականգնումը հնարավոր է»: Սեքսապաթոլոգը նաեւ հավելեց. «Առողջ սեռական կյանքով ապրելու դեպքում՝ ոչ ոքի չի սպառնա ժամանակից շուտ սեռական ակտիվության նվազումը, ֆունկցիայի մարումը: Պետք է ապրել առողջ ապրելակերպով, ունենալ նորմալ զուգընկեր, բայց, անկողնային հարաբերություններից բացի, նաեւ նորմալ հոգեբանական հարաբերություններ: Տղամարդկանց խորհուրդ կտամ մարմնավաճառների ետեւից չընկնել, որոնց հետ հարաբերությունները բերում են նեւրոզների, խախտումների, փսիխոտրավմաների եւ ամենավտանգավորը՝ սեռավարակների»: 


700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված