Գրիշա Ասատրյանը պատրաստվում է մենահամերգի ԱՄՆ-ում
ՎԻԴԵՈԱպրիլի ութին ԱՄՆ-ի Alex թատրոնի հարմարավետ դահլիճում Արամ Ասատրյանի թոռնիկ, տաղանդաշատ Գրիշա Ասատրյանը կներկայանա առաջին մենահամերգով:
Այս օրերին Գրիշա Ասատրյանը գտնվում է հայրենիքում և «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի ղեկավար երգիչ, երգահան Մխիթար Քեթցյանի ղեկավարությամբ պատրաստվում են համերգային ծրագրին:
Պատանի երգիչը հանդիսատեսին անաղարտ մաքրությամբ կմատուցի ժողովրդական երգի գոհարները:
Թերևս հաջողություն մաղթենք նրան մեծ և պատասխանատու աշխատանքի համար և պարբերաբար հետևենք շնորհաշատ պատանու երաժշտական գործունեությանը: