Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նորմա՞լ է, որ հասցրել եմ 7 տղամարդու հետ սեքսով զբաղվել, երբ ընդամենը 20 տարեկան եմ». Դուք կզրկվեք խոսելու ունակությունից, երբ տեսնեք խոսքերի հեղինակին ...

ՎԻԴԵՈ

«Բարեւ, սիրելի Լյուսի: Մշտապես հետեւում եմ Ձեր գրառումներին ու հոդվածներին: Ես 20 տարեկան եմ եւ արդեն հասցրել եմ 7 հոգու հետ սեքսով զբաղվել: Առաջին անգամն ինձ խաբել են ու ստիպել, երբ 17 տարեկան էի: Դրանից հետո կյանքս հիմնովին փոխվեց: Ես շուտ եմ վստահում մարդկանց ու նվիրվում: Գրեթե չի ստացվում նորմալ հարաբերություններ կառուցել, քանի որ մարդիկ այս ամենն անբարոյականություն են համարում: Այժմ շփվում եմ մի երիտասարդի հետ, ով պահպանողական մտածելակերպ ունի: Չէի ցանկանա վատաբանել նրան, բայց ստիպված եմ նշել, որ չափազանց եսասեր է, ու դա արտացոլվում է մեր հարաբերություններում: Նրան պատմել եմ ողջ կյանքս: Վերջերս սեքսով զբաղվեցինք, եւ պարզապես սարսափելի էր. ոչ մի համբույր, ոչ մի քնքշանք: Ասում է, որ երբեք չի համբուրի անալ սեքսով զբաղված աղջկա: Ասում է, որ նորմալ է ինձ ընդունում, բայց երբեմն ինձ վիրավորող կատակներ է  անում: Երբեմն այնպիսի զգացում ունեմ՝ կարծես շրջապատիս աղջիկներից վատն եմ. նրանք  «անմեղ» են, իսկ ես՝ նվաստ: Նորմա՞լ է, որ այդքան տղաների հետ կապ եմ ունեցել: Երբեմն ինձ անբարո եմ զգում հենց այս վերջին տղայի հետ շփումից: Երբեմն մտածում եմ՝ արդյոք արդարացի եմ վարվել ծնողներիս հանդեպ, ովքեր չափազանց պահպանողական են: Հոգնում եմ այս «քյառթու» հասարակությունից, կարծես լավ է 20 տարուց ավելի զսպել սեռական ցանկությունները՝ հանուն կարմիր խնձորի եւ օժիտի: Խորհուրդ տվեք՝ ինչպես վատ չզգամ ինձ: Նորմա՞լ է մի քանի տղայի հետ սեքսով զբաղված լինելը»:

 

Նմանատիպ հարցադրումներով նամակներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը մի ամբողջ նյութի վերածվեց: Մեր հասարակությունում մի սեռահասուն մարդու սեռական կյանքը, զուգընկերների թիվը, ցավոք, շարունակում է ակտուալ մնալ այլ մարդկանց համար: Նամակին անդրադարձել եմ միտք առ միտք: Այն, իհարկե, ուղեցույց չէ, անձնական կարծիքների համախումբ է, բայց կարող է օգտակար լինել այն չափահաս, սեռահասուն աղջնակների համար, ովքեր հոգնում են իրենց սեռական կյանքից բխող խնդիրներից:

Բազմամիտ դարձեք

Կազմալուծեք «ես միամիտ եմ, շուտ եմ վստահում ու նվիրվում մարդկանց» հաստատումը: Միգուցե Դուք միամիտ լինելուց անգիտակցական շահե՞ր ունեք, բայց փաստացի տեսնում ենք, որ դա Ձեզ ամեն անգամ հստակ խանգարում է: «Միամիտ եմ» արտահայտությունը, ըստ իս, հավասարազոր է «հետեւանքների մասին մտածելու կամ պատասխանատվություն կրելու հավես չունեմ. ավելի հեշտ է ինքս ինձ միամիտ որակումը տամ» մտքին: Դադարեք միամիտ լինել: Երբեք մի վստահեք, քանի դեռ խաչաձեւ չեք ստուգել մարդու մոտեցումները կյանքին, առավել եւս՝ սեքսին: Փոխեք Ձեր՝ նվիրվելու սկզբունքները, բարձրացրեք դրանց չափանիշները, անցեք միամիտ աղջնակի փուլը. Ձեր վարած սեռական կյանքն ու այդ փուլը բոլորովին չեն համապատասխանում իրար: Բազմամիտ դարձեք:

Հեղհեղուկ բարոյականություն

Վերջ տվեք այնպիսի մարդկանց ու տղամարդկանց հետ շփվել, ովքեր սեռահասուն տարիքում սեռական կյանք ունենալն անբարոյականություն են համարում: Դա վտանգավոր գավառամտություն է: Չափահաս մարդն իրավունք ունի համակրել, ընտրել ու սեռական կյանք վարել ում հետ ցանկանում է՝ տղամարդ, կին, իրենից փոքր, իրենից մեծ: Բացառություն են կազմում անչափահասներն ու օրենքով պատժելի այլ դեպքերը: Վերջ, մնացածը Ձեր պատասխանատվության ու իրավունքի հարց է: Ընդ որում, Ձեր սեռական կյանքը պետք է «փրայվիթ» (մասնավոր) լինի բացարձակապես բոլորի համար: Ու Ձեր զուգընկերներն էլ պետք է պահպանեն այդ դրույթը: Իսկ դրա համար վստահելիության մթնոլորտ է պետք: Բարոյականության հարց այստեղ ընդհանրապես չկա:

Խոստովանությունն աղետ է

Երբեք, երբեք, ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի պատմեք հաջորդ սեքսուալ զուգընկերոջը նախորդների մասին: Այն էլ՝ մանրամասներ, սեքսի տեսակներ: Առավելագույնը, որ կարելի է տրամադրել տղամարդուն, «կույս չեմ, մնացածը քեզ չի վերաբերում՝ ոչ քանակ, ոչ տեսակ, ոչ որակ, ոչ ազգություն» նախադասությունն է: Փախեք այն տղամարդուց, ով Ձեզ համոզում է «խոստովանել»՝ վստահեցնելով, որ չի խանդում ու չի շահարկելու այդ ամենը: Ձեր անցյալը Ձեր նեղ անձնական կյանքն է. ընտրեք այնպիսի տղամարդու, ում դա չի հետաքրքրում: 

Օրալն ու անալը՝ հայեցակարգում

Կարծում եմ՝ տղամարդը, ում համար օրալ, անալ կամ սահմանադրորեն չարգելված այլ սեքսուալ գործողությունները ճակատագրական ու խնդրահարույց են, չի կարող Ձեզ հանդարտ վերաբերվել: Հանեք դա Ձեր մտքից, քանի որ իրատեսական չէ: Ձեզ նորմալ մարդ համարում է այն տղամարդը, ում համար գնահատելի են Ձեր մարդկային կոլորիտը, ինտելեկտը, հումորը, ընկեր լինելու ձեւաչափը, մտածելակերպը, ծնողների ու երեխաների վերաբերյալ Ձեր մոտեցումները եւ այլն: Բայց ոչ երբեք՝ սեքսուալ զուգընկերների թիվն ու արած սեքսի տեսակները: Նման տղամարդիկ գլխացավանք են: Ի դեպ, նրանք լիովին ունակ են գտնելու իրենց տեսակին, հարաբերվելու նրանց հետ, այնպես որ հանգիստ թողեք այդ տեսակին:

Օրալն ու բարդույթները

Հետո, եթե տղամարդը չի հանդուրժում օրալ սեքսով զբաղվող աղջկա բերանը, ապա, ըստ տրամաբանության, չպետք է առհասարակ սեքսով զբաղվի նրա հետ: Եթե զբաղվում է, ուրեմն խորքային այլ խնդիրներ ունի. միգուցե ծայրահեղ սեռաքաղց ունի եւ չունի սեքսի այլընտրանք, բացի Ձեզնից: Միգուցե Ձեր հոգեկանի ու նյարդային համակարգի միջոցով ինքնահաստատման կարիք ունի: Այս բոլոր դեպքերն էլ տղամարդու անճարության, ինքն իրեն չկատարելագործելու մասին է խոսում: Ինչների՞դ է պետք նման տղամարդը: 

Փախուստի հաջորդ առիթը

Առանց հետ նայելու, գլխապատառ փախուստի դիմեք այն տղամարդուց, ով ծաղրում է Ձեզ: Ոչ թե կատակաբանում կամ հումորաբանում, այլ հստակ ծաղրում ու հեգնում: Սա եւս ինքնահաստատման նշան է: Նա գտել է Ձեր թույլ կոճակներն ու հերթով սեղմում է դրանք: Սեղմվել, թե՝ ոչ, որոշում եք միայն Դուք: Հարգեք սեփական օրգանիզմն ու ուղեղը:  

Սեքսն ու ծնողները

Քանզի չափահաս եք, ժամանակն է ընկալելու, որ Ձեր սեքսուալ կյանքը միմիայն Ձերն է. ոչ մայրիկինը, ոչ հայրիկինը: Եթե նրանց չեք վստահում, ուրեմն երբեք ու ոչ մի դեպքում մի պատմեք դրա մասին: Խնամքով թաքցրեք: Բայց հիշեք նաեւ, որ սեքսի հետեւանքների համար պատասխանատու եք Դուք՝ միանձնյա: Այսինքն, եթե չհղիանալու մեթոդներից անտեղյակ լինելու պատճառով հղիանաք պատահաբար, այդ հարցը լուծելու եք Դուք, որովհետեւ Ձեր ծնողները Ձեզ «կոչնչացնեն»: Եթե սեքսի ժամանակ պահպանակով չպաշտպանվելու պատճառով որեւէ սեռավարակ բաժին հասնի, բուժումն անցնելու եք ու վճարելու եք Դուք: Սա իմանալու դեպքում եւս ծնողները կխժռեն Ձեզ: Այսինքն՝ մեծահասակ լինելը, սեքսուալ կյանք ունենալը, ազատ ընտրություն կատարելը սքանչելի բաներ են, բայց դրա համար պետք է գրագիտություն, պատասխանատվություն, սթափություն: Բացառել է պետք նվնվանությունը, ինֆանտիլությունը, անադեկվատությունը, փնթի մոտեցումներն ու անվստահելի մարդկանց: Ձեր ծնողները ոչ մի իրավունք չունեն խառնվել Ձեր սեքսուալ կյանքին կամ դրա մասին որեւէ տեղեկություն պահանջել: Բայց նաեւ բացարձակապես պարտավոր չեն հոգալ Ձեր պատահական հղիության ու սեռավարակների խնդիրները: Սա է իրատեսական վիճակը:

Ինքնագնահատական հանապազօրյա

Եվ վերջում, խորհուրդ եմ տալիս անպայման զբաղվել ինքնագնահատականով: Այն պետք է լինի իրատեսական բարձր: Դրան օգնում է լավ աշխատանքը, Ձեր դաշտին ու մտածելակերպին մոտ ընկերները, սիրելի զուգընկեր ունենալը կամ գոնե ստաբիլ, առողջ հոգեկանով, պաշտպանված սեքսուալ կյանք ունենալը: Ապահովեք այս ամենն, ու բավականին կհեշտանա ամեն ինչ: Ստեղծելը միգուցե մի քանի տարի տեւի, բայց կծառայի շատ երկար:

 

Մանրամասներն՝ այստեղ:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված